Գրող, հրապարակախոս Կարինե Աշուղյանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.
Գոյություն ունի զրպարտությունից սարսափելի ուժեղ զենք՝ Ճշմարտությունը. մեծ ճշմարտություն է...
Ֆրանսիացի դիվանագետ և խարդավանքների անմրցելի մասնագետ Շառլ Մորիս դը Թալեյրան-Պերիգորի ասույթները առնվազն սուր են: Արժեր, որ հայ քաղաքական գործիչները և քաղաքագետները ամեն օր կարդային ու դասեր քաղեին: Չնայած ինչի՞ կարդան՝ խորամանկության, խարդավանքների և անսկզբունքայնության մասով՝ նրանցից շատերը կարող էին դասեր տալ Թալեյրանին: Ինչ պակաս աղվե՞ս են որ...
Ահա, չալարեցի՝ թարգմանեցի. շատ արդիական են:
...Քանի ազգեր կխելագարվեին, եթե իմանային, թե իրականում ինչ մանր մարդիկ են իշխում իրենց վրա:
...Լեզուն մարդուն տրված է՝ իր մտքերը թաքցնելու համար:
...Դավաճանությունը ժամկետի հարց է. ճիշտ պահին դավաճանելը ընդամենը կանխատեսելու ունակություն է:
... Քաղաքականության մեջ չկան համոզմունքներ, այլ՝ հանգամանքներ:
....Ամենաազնվական զգացումը անվստահությունն է:
...Որոշ լեռներ մուկ են ծնում, որոշները՝ հրաբուխ:
....Ճիշտ մարդկանց ճիշտ տեղում դնելը կառավարման գիտությունն է, սակայն ամենադժվարը դժգոհների համար տեղ գտնելն է:
...Երբ պետությունը չի տիրապետում իր ֆինանսներին, գտնվում են դա առավելագույնն անող մարդիկ:
...Պետք է սիրահարվես հանճարեղ կնոջ, որպեսզի հասկանաս, թե ինչ երջանկություն է հիմար կնոջը սիրելը:
...Որոշ պաշտոններ նման են ժայռերի՝ նրանց կարող են միայն հասնել միայն արծիվները և բացառիկ սողունները:
...Թուրը շատ հարմարավետ բան է, բայց վրան նստել չի լինում:
...Օրենքները կարելի է և բռնաբարել՝ նրանք չեն ճչում:
...Ես ներում եմ նրանց, ովքեր չեն կիսում իմ կարծիքը. չեմ ներում կարծիք չունեցողներին:
...Կարող ես անգամ նրա ոտքերն ընկնել, բայց ոչ՝ հայտնվել նրա ձեռքերում:
......Կառավարությունը թուլացնելու մի ձև կա՝ մտնել կառավարության մեջ:
...Երբ մարդկանց ուզում են տանել մահվան, ասում են՝ գնում ենք փառքի ճանապարհով:
...Հավատա միայն նրան, ով հավատում է ինքն իրեն:
....Գոյություն ունի զրպարտությունից սարսափելի ուժեղ զենք՝ Ճշմարտությունը:
...Պատերազմը չափազանց կարևոր գործ է՝ այն զինվորականներին վստահելու համար:
....Եթե ուզում ես բարձրանալ՝ ձեռք բեր թշնամիներ:
... Ով չի ապրել XVIII դարում՝ նա ընդհանրապես չի ապրել:
...Եթե դու 18 տարեկանում ծայրահեղական չես, ուրեմն՝ սրիկա ես, իսկ եթե 40 -ում պահպանողական չես, ուրեմն՝ հիմար ես