Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր Հովհաննես Ազոյանը հայտարարել է, թե իրեն շատ է մտահոգել ոստիկանների երեկվա պահվածքը և այսօր գնացել է մեկ այլ ցույց վայր՝ որ իրեն ծեծեն, տանեն ոստիկանություն:
Ցավում եմ, որ մեզանում ինչ-որ մի բանի դեմ պայքարելը դարձել է սեփական PR-ի ու պոպուլիզմի դրսևորում, այլ ոչ իրականում հասարակական խնդիրների լուծում կամ քաղաքացիների կողքին կանգնելու ձգտում:
Հովհաննես Ազոյանը ճիշտ կաներ հայտարարեր, որ չի կարելի օրենք խախտել՝ առավելևս չի կարելի ձեռք բարձրացնել ոստիկանի վրա, մեր ոստիկանների նման մարդասեր և խղճի զգացում ունեցող ոստիկանների վրա:
Մեր հայտնիներից շատերի մոտ բնավորություն է դարձել հասարակական խնդիրներն օգտագործել սեփական PR-ի նպատակով, ինչը զզվելի է դառնում: Չեմ ուզում հավատալ, որ Հովոն ևս գրանտ է շահել կամ ակնկալիք ունի որևէ գրանտի:
Հարգելի՛ Հովհաննես, թեև Հայաստանում կան չլուծված բազմաթիվ խնդիրներ, բայց մեզ բոլորիս հաջողվել է ձևավորել ժողովրդավարական հասարակություն, որտեղ յուրաքանչյուրը կարող է բարձրաձայնել իր բողոքը, բայց դա չի նշանակում, որ ոմանք կարող են չհարգել օրենքը կամ ձեռք բարձրացնել օրենքի պաշտպան ոստիկանի վրա: Մենք կառուցում ենք ժողովրդավարական և օրենքի պետություն և այդ ճանապարհին որևէ մեկը մեզ չի կարող խանգարևել:
Հ.Գ Հարգելի՛ Հովհաննես, դու բազմաթիվ եվրոպական և արևմտյան երկրներում ես եղել, որտեղ վստահ եմ՝ շատ խելոք ենթակվել ես այդ պետությունների օրենքներին և վստահ եմ՝ մտքովդ անգամ չի անցել ոստիկաններին հակադրվելու, ուրեմն հարգիր նաև մեր պետությունն ու մեր պետության ներքին անդորրը հսկող ոստիկանին: Իսկ գրանտի կարիք կարծում եմ դու չունես, քանզի մի քանի անգամ ավելի բարձր աշխատավարձ ես ստանում, քան ուսուցիչը, բժիշկը և քո կողմից նշվող նույն ոստիկանը:
Ի դեպ, քեզնից մի քանի անգամ ցածր աշխատավարձ ստացող ոստիկանը չի ասում՝ թող բարձրացնեն էլեկտրաէներգիայի սակագինը կամ քանդեն Աֆրիկյանների շենքը, նա ուղղակի պահանջում է սեփական տեսակետների համար պայքարելիս չխախտել օրենքը»։