Հարգելի գործընկերներ, սա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 9-րդ մասն է, որն ընդունվել է մի քանի տարի առաջ և գործում է մինչ օրս:
Եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ /ՀԵՂԻՆԱԿԸ/ ՀԱՅՏՆԻ ՉԷ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ԱՊԱ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ ԵԹԵ ԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ ՏԱՐԱԾԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ԱՊԱ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԸ: Այսինքն, օրենքը լրատավական գործունեություն իրականացնողին պատասխանատու է համարում ոչ հայտնի աղբյուրից վերցրած ցանկացած տեղեկատվության համար, եթե դրանում կա վիրավորանք կամ զրպարտություն: Եվ, ընդհանրապես, որևէ նշանակություն չունի այդ ոչ հայտնի աղբյուրը Տանզանիայու՞մ է, քաղաքամայր Երևանու՞մ, թե՞ այլ վայրում, ինչպես նաև, անկախ նրանից՝ լրատվական գործունեություն իրականացնողը այդ ոչ հայտնի աղբյուրը կբացահայտի՞, թե ոչ: Այնպես որ, ԳՈՐԾՈՂ օրենքը շրջանցելու հնարավորություն այդ առումով չկա, ԶԼՄ-ի պատասխանատվությունը կոնկրետ այդ դեպքում անսահմանափակ է: Որտեղ էլ լինի աղբյուրը, եթե վիրավորանք կամ զրպարտություն առկա է այդ տեղեկության մեջ, որը ԶԼՄ-ն վերարտադրել է, նա պատասխանատու է դրա համար: Սա գործող կարգավորման առումով: Նախագիծը ՈՉԻՆՉ այս առումով չի ավելացրել և չի պակասեցրել: Իսկ նախագծի թերևս ամենավիճահարույց և ամենաքննարկվող կետն այն է, որ ԶԼՄ-ն ազատվում է պատասխանատվությունից, եթե ներկայացնում է ոչ հայտնի աղբյուրին նույնականացնող տվյալներ: Տպավորությունն այնպիսին է, որ ԶԼՄ-ի վրա դրվում է պարտականություն՝ փնտրել և գտնել այդ աղբյուրը: Մինչդեռ դա այդպես չէ, նախագծի հեղինակների նպատակը ոչ թե նոր պարտականություն սահմանելն է, այլ ճիշտ հակառակը, առկա բացարձակ պատասխանատվությունից բացառություն նախատեսելը, քանի որ այսօր գործող կարգավորմամբ անգամ եթե ԶԼՄ-ն ներկայացնի էլ տվյալներ, միևնույն է, չի ազատվում այդ պատասխանատվությունից: Սակայն այս կետը ամենաշատը խնդիրներ առաջացրեց և դարձավ քննադատության թիրախ, վստահաբար նաև ոչ ճիշտ մեկնաբանության հետևանքով, ուստի առաջարկների մեծամասնությունը վերաբերում է այդ կետը հանելուն: Թույլ տվեք ևս մեկ անգամ նշել, որ մարտի 31-ին կայանալիք լսումներին կքննարկվեն բոլոր առաջարկությունները, այդ թվում՝ վերը նշված կետը հանելու առումով: Նախագծին վերաբերող հիմնական փոփոխությունները կներկայացվեն մինչև լսումները: Այս լսումները նաև մեկնարկ են համացանցում առկա խնդիրների մասին լայնածավալ քննարկումներ իրականացնելու համար: Շնորհակալություն մինչ այս պահը ներկայացրած բոլոր առաջարկների համար: Ակնկալում ենք նոր առաջարկներ:
Մարտի 31-ին կքննարկվեն բոլոր առաջարկությունները
23:39 - 14.Մարտ.2014
Աղբյուր՝
https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/850049335020939?notif_t=close_friend_activity
Առաջարկում ենք նաև
03/11/14 08:08
«Մանվելի ու Սեյրանի կեսն արեք, նոր խոսեք...»
08/10/14 09:02
«Էլի Սուրիկ Խաչատրյանն է «մեղավոր»»
24/06/14 22:48
«Ցավում եմ, որ մեզանում ինչ-որ մի բանի դեմ պայքարելը դարձել է սեփական PR-ի ու պոպուլիզմի դրսևորում»
30/03/14 16:08
Իսկ ո՞ւր է "Հայպետհիդրոմետ"-ի օպերատիվ տեղեկատվությունը
25/03/14 10:12
Շատ հետաքրքիր պրոյեկտ, որտեղ միահյուսված են ինովացիան և ժամանցի կազմակերպումը` Restmall.am
23/03/14 11:23
«Որտեղի՞ց է պարոն թատերագետի մեջ այդքան մաղձ և թույն հավաքվել, չեմ կարողանում հասկանալ»
17/03/14 01:07
Ինչպես կարելի է անվանել մեծ մարդասեր մի մարդու, ով մարդկության բնաջնջման պատճառ կարող էր դառնալ
14/03/14 23:41
Այսքան քի՞չ են Ռուսաստանը թալանողները
14/03/14 23:32
Տրանսպորտային համակարգի միակ լուծումը հենց մեր առաջարկն է
17/11/13 19:05
Ֆեյքեր բոլոր կուսակցությունների՝ կորե՛ք
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան