Վերջին ժամանակներս բավականին հաճախակի ենք կարդում և տեսնում բազմաթիվ մտավորականների ակտիվ գործունեությունը սոցցանցերում, հատկապես' ֆեյսբուքում: Դա բավականին ողջունելի է, որ ազգը միայնակ չէ: Բայց, երբ այդ գործունեությունը հենց այդ նույն մտավորականի ուղեկցվում է ցենզուրայից դուրս բառերով և լի է զրպարտանքներով, դա արդեն, ըստ իս, այնքան էլ ճիշտ չէ: Այստեղ անգամ կորում է այն բարձրարժեք բառի իմաստը, որը կոչվում է մտավորական: Մենք բոլորս գրեթե շատ լավ ենք ճանաչում թատերագետ Լևոն Մութաֆյանին և այն, որ նա իր մասնագիտության մեջ իրոք արժանի է հարգանքի' անվիճելի է: Բայց այսօր պարոն արվեստագետը բավականին հաճախակի է հայտնում համացանցով այս կամ այն անձնավորության մասին այնպիսի կարծիքներ, որոնք անձնական վիրավորանք և զրպարտություն անվանելուց բացի ուրիշ ոչինչ չես կարող անվանել: Որտեղից է պարոն թատերագետի մեջ այդքան մաղձ և թույն հավաքվել, չեմ կարողանում հասկանալ: Փորձելով ինչ-որ մի տեղեկատվություն ստանալ նրա աշխատանքի վայրից' ԿԹՊԻ-ից, իմացա, որ նա վաղուց ազատվել է աշխատանքից' դեռ երջանկահիշատակ նախկին ռեկտորի օրոք: Պատճառն առավել քան ամոթալի էր և խոսուն: Տարիներ առաջ դասավանդել է Գյումրիում' իր հայրենիքում, որտեղից ուսանողների բողոքի հիման վրա ազատվել է աշխատանքից, ապա նշանակվել Վանաձոր քաղաքի ԿԹՊԻ-ի մասնաճյուղում' որպես դասախոս, սակայն այնտեղից էլ է ազատվել' կրկին ուսանողների բողոքի հիման վրա: Երկու դեպքում էլ բողոքող ուսանողների մեծամասնությունը եղել է արական սեռի ներկայացուցիչ, իսկ թե ինչ պիտի լինի, որ հայաստանյան մենթալիտետի շորշոփի տակ ապրող, «ճիշտը» սիրող մեր երիտասարդ տղաները բռնեն բողոքի ճամփան և դեմ գնան «գունավոր հեղափոխությանը», թողնում եմ ընթերցողի դատին: Այո, այսօր պարոն Մութաֆյանը աշխատանք չունի, իսկ աշխատանք չունեցող մարդը բնականաբար չարանում է, բայց պետք չի չարությունն ու մաղձը թափել բոլորի վրա, իսկ դա անելուց առաջ էլ անհրաժեշտ է մի պահ ետ նայել և տեսնել սեփական անցած ուղին, սեփական անձի կատարած մեղքերը և քննադատության արժանի վարքը: Եվ ինչպես կասեր հայկական մի շատ լավ ասացվածք'«դմակով ոչխար ես, քամակդ ծածկի»:

 

Հրայր Մամիկոնյան