ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ից նոր ԱՐԱԳԱՉԱՓԵՐ...

Վարորդների աչքը լույս... Ինչպիսի ցնծություն, ինչ ուրախություն... Երկրի սոցիալականության, իրավականության, ժողովրդավարության և ինքնիշխանության կարևորագույն խորհրդանիշն ԱՐԱԳԱՉԱՓՆ Է, թե չէ հերիք եղավ' էտ նվազագույն աշխատավարձի ու կենսաթոշակի բարձրացում, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ինտեգրացիա, գործազրկության նպաստի դադարեցում, դրամի գնողունակության անկում, կյանքի թանկացում և էլի ըտենց ստից բաներ... Լրջացեք Ձեզ կարգի բերեք, ուրախացեք... Նոր արագաչափեր են գործարկվելու, ու միևնույնն ա' պետավտոտեսուչներն էլի ձեռի հետ վարորդների հետ բռնոցի են խաղալու խաչմերուկների անկյուններում ու հանրապետական նշանակության մայրուղիների որթնած թփերի արանքներում... Բա հո պարապ չեն մնալու...