Մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանը այցելելով ՀՀ վերահսկիչ պալատ՝ հայտարարեց, թե պետական միջոցներին ձեռք մեկնող պաշտոնյան պետք է լինի ամենազզվելի մարդը մեր հասարակության համար: Այդ հայտարարությունից անցել է չորս տարի, սակայն նրա ձեւակերպմամբ, «զզվելի պաշտոնյաների» թիվը ոչ թե նվազել է, այլ բազմապատկվել, որովհետեւ նրանց հովանավորողները նպաստում են «զզվելիների» վերարադրվելուն: Ավելին, Սերժ Սարգսյանի նշած տեսակը արմատներ է գցել նաեւ արտերկրում, փոխանակ զանազան բաների մեջ մեղադրվող այդ մարդիկ պատժվեն, դեռ մի բան էլ դիվանագիտական առաքելություն է վերապահվել նրանցից ոմանց: Ցավալին, այն է, որ ամեն ինչ շղթայի տեսքով է: Որեւէ մեկը չի ցանկանա, որ շղթայի որեւէ օղակ պակասի, այլապես ինքն էլ կպակասի:
Եվ ուրեմն դարձ ի շրջանս յուր…Կեցցե անպատժելիությունն ու անդունդի բերկրանքը :
Սերժ Կանայան