«Արթիկի քաղաքապետարանը չի կարողանում կազմակերպել քաղաքի աղբահանության, սանմաքրման և ձյան մաքրման աշխատանքները: Պատճառն այն է, որ քաղաքապետ Մխիթար Վարագյանը և իր տեղակալ Արտակ Հարությունյան (Ույուտի Շակալը) ցանկանում են քաղաքի աղբահանության, սանմաքրման և ձյան մաքրման աշխատանքները տալ Ռաֆիկ Պուլիճօղլյան (Պուջի Ռաֆին), որը նախկինում չի փայլել քաղաքը մաքրելու մեջ, ընդհակառակը՝ փայլել է միայն ֆինանսական մախինացիաների մեջ: Այդ իսկ պատճառով քաղաքի ղեկավարները ցանկանում են աշխատանքները կատարելու պայմանագիր կնքել միայն Պուջի Ռաֆի կազմակերպության հետ, որը նրանց համար կարծում եմ կհանդիսանա իրենց ֆինանսական «լվացքի մեքենան»:

Արթիկի քաղաքապետարանում հայտարարած մրցույթները 2 անգամ ձախողել են, որպեսզի կարողանան այնպես գործը գլուխ բերել, որ իրենց կողմից ցանկալի ու հովանավորվող կազմակերպությունը շահի մրցույթը և իրականացնի Արթիկ համայնքի ձյան մաքրման և աղբահանության աշխատանքները:

Մեր աղբյուրների փոխանցմամբ նույնիսկ ստիպել են Պուջի Ռաֆին նույն ինքը Ռաֆիկ Պուլիճօղլյանին փաստաթղթեր կեղծել, իբր նախկինում (վերջի 3 տարում) կատարել է նմանատիպ աշխատանքներ: Կեղծիք կատարելու դրդապատճառն այդ կազմակերպության անցյալը համապատասխանացնելն է պահանջվող չափանիշներին:

Այսպիսով Արթիկ քաղաքը և նրա բնակիչները հերթական անգամ ընկել են քաղաքի ղեկավարների վարագա-շակալյան հորձանուտի մեջ:
Վերջիններիս անձնական և ֆինանսական խնդիրների լուծման պատճառով մարդիկ վայելում են տոնական օրերից մինչև օրս հավաքված աղբի «բերկրանքը»: Իսկ տեղացած առատ ձյան պատճառով մայթերի և փողոցների չմաքրված, անանցանելի ու անմխիթար վիճակն ամեն օր տասնյակ արթիկցու վայր ընկնելու առիթ է դառնում, բարեբախտաբար դեռ առանց լուրջ մարմնական վնասվածքների:

Մինչդեռ արթիկցին սպասում է Վարագյանի ֆաբրիկա կառուցելու մասին նխընտրական խոստմանը: Տեսնելով ամանորից հետո աղբի մեջ կորած Արթիկը, բնակչությունն արդեն անեկդոտներ է հորինում այդ կապակցությամբ.
որ դու զիբիլը չես կրա հավաքես, … էլ ինչ ֆաբրիկա ու մանկապարտեզ կսարքես…

Գրածիս վառ ապացույցը նկարներում...»:

Գրառումը` Անուշ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից