Ըստ «Gallup International Association» ընկերության նոր սոց. հարցման' հարցվածների մոտ 86.1 տոկոսը նշել է, որ դրական է վերաբերվում նախագահ Սերժ Սարգսյանի' Կարեն Կարապետյանին նոր վարչապետ նշանակելու որոշումը։

 


Թե որքանով են Գելափի հարցումները արտացոլում իրականությունը' երևաց Գյումրու և Վանաձորի ընտրություններին, երբ արձանագրվեց սույն սոցիոլագների կանխատեսումներին բացարձակապես հակադիր արդյունքներ: Բայց ահա այս վերջին սոցոիլոգիական նվաճումը դուրս է երևակայության բոլոր սահմաններից:

 


Փաստորեն, ըստ սույն հայտարարության, Կարեն Կարապետյանը նույնքան վարկանիշ ունի Հայաստանում, որքան Կիմ Չեն Ընի համար պաշտոնապես հայտարարվում է Հյուսիսային Կորեայում: Անգամ այդ տոտալիտար երկրում, ''նամուսի բողմա'', որոշ տոկոս հակաիշխանական տարր է նկարվում: Բայց Հայաստանում, փաստորեն, այսքան ուրախ կյանքը մեզ ընկեր Կարենն է տվել...
Նույնիսկ միջին վիճակագրական տղամարդը իր տանը այդքան վարկանիշ չունի, ինչ մնաց սոված ու աղքատ երկրի վարչապետը Հայաստանում ունենա: Դիտարկենք միջին վիճակագրական տղամարդու վարկանիշի միջինացված պատկերը.

 


Ցածր աշխատավարձ' մինուս 20 տոկոս...

 


Շաբաթական մեկ - երկու անգամ հարբած տուն գալ' մինուս 13 տոկոս...
Մեկ - մեկ էն գործի թերի ու անհավես կատարում' մինուս 15 տոկոս...
Զոքանչին մի քանի անգամ շուլալելու համար' էլի մինուս մի 15 տոկոս...
Լևի-պռավի' մինուս մի 10 տոկոս...

 


Հարևանի հարսին աչքերով շոռել, սաղ գիշեր նարդի-բլոտ խաղալ, ուշ տուն գալ, անց կենող կարճափեշ խիզանի հետևից գրգռատոչոր հայացք' էլի մինուս մի 20 տոկոս...
Ստացվեց, որ տակը մնաց հազիվ մի յոթ տոկոս վարկանիշ' սեփական տանը, ինչ մի 86 տոկոս նկարեցիք էդ մարդու համար...

 


Մի արեք այդպիսի բաներ, տղաներ և աղջիկներ: Միգուցե սոցիոլոգիան չի ցանկանում, որ իր մոր հետ այդպես դաժանաբար կենակցեք:

 

Վարուժան Բաբաջանյան