Շարունակում ենք դիտարկել արտահայտությունները, որոնք հաճախ օգտագործում են կանայք: Տեսնենք, թե ինչ է իրականում թաքնված այդ արտահայտությունների տակ.

 

Տես էրեխեն չի՞ լացում = Գնա օրորիր էրեխուն էնքան, մինչև քնի

 

Ես չեմ գոռում = Հա, ես գոռում եմ, որովհետև դա ինձ համար կարևոր է

 

Ինձ համար մեկ է՝ •գալիս ես, թե չէ = Ես քեզ կարոտել էի

 

Կարո՞ղ եմ քեզ մի հարց տալ = Վերջդ եկավ

 

Վա՜յ, ես այնքան երջանիկ եմ = Մնում է ամուսնանանք

 

Վերնաշապիկիդ վրա էս ի՞նչ շրթներկի հետքեր են = Ինչ կլինի կարգին սուտ հորինի, որ հավատամ

 

Ինչի՞ մասին ես մտածում = Հերիք է լռես

 

Կգնա՞ս հաց առնելու = պանիր, ձու, թթվասեր, երշիկ……

 

Դու մենակ քո մասին ես մտածում = Ես մենակ քո մասին եմ մտածում

 

Նայիր' քո ձեռքը ի՜նչ օրն եմ ընկել = Շալվարը վրաս նեղացել է

 

Էս ա կգամ = 2 ժամից տանն եմ

 

Շու՛տ արա, արի՛ տուն, արդեն քեզ կարոտել եմ = Ընկերուհուս հեռախոսը զբաղված է