Երբեմն այս կամ այն բառով կինն ասում և հասկանում է մի բան, տղամարդը՝ բոլորովին այլ…


Ոսկի
Կին- այն, ինչ կփայլի ականջներիս, պարանոցիս ու մատներիս:
Տղամարդ- լռություն, հատկապես երբ կինն է լռում:


***
Լաք
Կին- մազերի կամ եղունգների խնամքի միջոց:
Տղամարդ- հաջողություն (անգլերեն luck բառից)


***
Հագուստ
Կին- այն, ինչն առիթ է տալիս դիետայի մասին մտածելու:
Տղամարդ- այն, ինչ մղում է կնոջը մերկ պատկերացնել:


***
Վարսահարդար
Կին- համարյա թե ընտանիքի անդամ, ով իմ մասին գիտի ամեն ինչ:
Տղամարդ - մկրատով մարդ, ում մոտ ստիպված գնում եմ ամիսը մեկ կամ երկու անգամ: