Պարզվում է՝ միևնույն լեզվով խոսող կնոջ և տղամարդու բառապաշարում միշտ չէ, որ բառերը նույն իմաստն են կրում: Երբեմն այս կամ այն բառով կինն ասում և հասկանում է մի բան, տղամարդը՝ բոլորովին այլ… Այսպես էլ ապրում, սիրում և հասկանում ենք միմյանց:
Ահա բառերի տարբերության ուշագրավ օրինակներ.
Հրեշտակ
Կին- հրաշալի օծանելիք Thierry Mugler-ից
Տղամարդ- երկարաոտ շիկահեր՝ առանց մայրիկի կամ ընկերուհիների ուղեկցության
***
Շիկահեր
Կին- ծաղրի, բայց նաև թաքուն նախանձի առարկա:
Տղամարդ- յուրաքանչյուր կնոջ էության մեջ առկա էակ (անգամ սևահերների):
***
Պոչ
Կին- մազերը կապելու պարզ տարբերակ:
Տղամարդ - ընկերուհին, որ միշտ նրա հետ է:
շարունակելի