Եթե, այնուամենայնիվ, Ա.Միկոյանի արձանը պետք է տեղադրվի Երևանում, ապա որպես փոխզիջումային տարբերակ առաջարկում եմ նախկին Կիրովի անվան, նախկին Անգլիական այգին վերածել պատմության թանգարանի բաց երկնքի տակ, և այնտեղ տեղադրել բոլոր այն արձանները, որոնք ընդունելի չեն հանրության համար: Իսկ այդ թանգարանն էլ կարելի է անվանակոչել այսպես. «Այսպես այլևս չի կարելի»: Ինձ թվում է, որ այդ արձանների էներգետիկան այնքան բացասական կլինի, որ այնտեղից ստիպված կհեռանան նաև երկսեռանի անձինք, և կստացվի մի հարվածով երկու նպատակի իրականացում: ՃՃՃ...
Վախթանգ Սիրադեղյան