Սիրելի Երևանցինե´ր, Կիրովի անվան մանկական զբոսայգում արդեն երեկվանից կիրառվում է վերահսկողության բարձր մակարդակ: Այգում իրականացվում են նաև բարեփոխումային մի շարք աշխատանքներ, որոնց մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոսել էր:
Շնորհակալություն եմ հայտնում «Մենք» երիտասարդական շարժման ակտիվին, ովքեր վերջին շրջանում բացառիկ ներդրում ունեցան մանկական այգում այլասերվածության կանխման և այգին մանուկներին վերադարձնելու հարցում, նաև այն հասարակական կազմակերպություններին, որոնք միացան մեր արդար պահանջին:
Ես ինքս եղել եմ երիտասարդների կողքին, ինչպես նաև ուղղել նրանց հուզող հարցերը' Կիրովի անվան մանկական զբոսայգուն վերաբերող, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ' հարց ու պատասխանի ընթացքում, և ուրախ եմ, որ երեկվանից արդեն կիրառվում են այդ կարևոր խնդրի լուծման որոշ ուղիներ:Հույս ունեմ, որ Կիրովի անվան մանկական զբոսայգին կկարողանա սուղ ժամանակահատվածում ետ բերել մանկական զբոսայգու իր որակը' ձերբազատվելով «քայքայիչ» համբավից, ստեղծելով ժամանցային ևս մեկ սիրելի վայր մեր Երևանցիների համար:
Երևան քաղաքաի ավագանու անդամ , «Մենք» երիտասարդական շարժման նախագահ' Ռ. Գյոզալյան:

 

 

Ռաֆֆի Գյոզալյան