Նոր բան չեմ ասի,եթե կրկնեմ,որ ամուր ընտանիքը ամուր ազգի և պետության հիմնաքարն է. դա գիտեն բոլորը: ԽՍՀՄ-ը աչքիս լույսը չի,բայց այդ պետությունը ամուր ընտանիքի կողմնակից էր : Կոմունիստական գաղափարախոսության հետ համամիտ չեմ,բայց ընդունում եմ,որ այն իր մեջ պարունակում էր ամուր և նորմալ ընտանիքի միտքը: Երբ ԽՍՀՄ-ը ստեղծվեց նրա կազմի մեջ բռնի,կամ կամավոր ընդգրկված ազգերը ունեին իրենց ամուր ընտանիքի մասին գաղափարը՝կապված իրենց կրոնական և ազգային ավանդույթների հետ: Խորհրդային իշխանությունները իրենց գաղափարական ուսմունքի համաձայն սկսեցին մարդկանց մեջ սերմանել ամուր և առողջ ընտանիքի գաղափարը՝ շատ դարեր առաջ այդ հարցով առաջացած ավանդույթները դուրս մղելով: Ինչևէ նրանք տարբեր ազգերին ուզում էին մեկ ընդհանուր հայտարարի բերել այդ հարցում.ճիշտ կամ սխալ լինելը այլ հարց է: Այդ ժամանակ հանած գաղափարախոսական մոտեցումները ասվում էր,որ երկրին պետք է առողջ ընտանիք՝հայր ,մայր,երեխաներ,ցանկալի է տատիկ և պապիկ,որից թոռները բան կունենան սովորելու: Մինչ ԽՍՀՄ-ի կազմավորումնել մեր մեջ կար դա.հիշենք բազմամարդ նահապետական ընտանիքները,որտեղ ապրում էին մի քանի սերնդի ներկայացուցիչներ: Գնահատվում էր ծնողը՝սիրվում և հարգվում ,պապը և տատը սիրվում էին պաշտամունքի հասնելու չափ: Վերջին 23 տարիների ընթացքում մեր հասարակությունը ենթարկվում է ինֆորմացիոն և քարոզչական գրոհի՝ընտանիքի գաղափարը արևմտյան շատ հասարակությունների պես ոչ կարևոր էլեմենտ դարձնելու համար: Սերիալները,տեսահոլովակները, համաշխարհային շոուբիզնեսի աստղերի վարքը և կենցաղը ազդում են բացասաբար: Նրանցից սովորում են,որ պարտադիր չէ ամուսնանալ,որ երեխա ունենաս.կարելի է ուղակի ընկերոջ հետ երեխա ունենալ,պարտադիր չէ,որ երեխան պապա և մամա ունենա.կարող է պապա ու պապա,կամ մամա ու մամա ունենալ: Սովորեցնում են բրազիլական սերիալները ,որ լավ բան է կարճ կիսաշրջազգեստ հագնել,կամ պորտը բաց ման գալ: Այդ հագուստի քարոզնել է ընտանիքների վնաս տալիս.Հայաստանը արևադարձային Բրազիլիա չէ,որտեղ ձմեռնել շոգ է,ուստի շատերը մոդային զոհ գնալով չբերություն են ձեռք բերում.էլ չասեմ այդ հագուկապի վերաբերյալ ավանդապաշտ հայերի գնահատականը: Ֆիլմերից տեսնում են,որ կարելի է մուննաթ գալ ծնողի,կամ տատի պապի վրա և դա բացասական ազդեցություն է ունենում: Տատի պապի թաղմանը ղժժացողներ ջան,վաղնել ձեր թաղմանն են ղժժալու,ծնողի պես ծնողիդ ծնողնել է սրբություն: Եկեք հիշենք,որ ամուր ընտանիքը ազգի ապագայի գրավականն է և գրողի ծոցը ուղարկենք մեր ընտանիքը քայքայել ցանկացող ամեն երևույթ:

 

 

Տիգրան Մկրտչյան