Բարձր յուղայնությամբ ու շաքարի պարունակությամբ մթերքները ազդում են հիշողության վրա: Ավստրիալացի գիտնականները փորձը իրականացրել են առնետների վրա: 6 օր նրանց կերակրելով շաքարավազի ու բարձր յուղայնությամբ մթերքներ, գիտնականները նկատել են, որ առնետների մոտ ուղեղի շրջանում սկսել են բորբոքային պրոցեսներ: Ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է հիշողության համար վնասվածքներ են նկատվել. վնասվել են տեղեկության պահպանման ու ձևավորման համար պատասխանող հատվածները:
Ուղեղի կարողությունների անկման արագությունը զարմացրել է հետազտության հեղինակ Մարգարետ Մորրիսին: Մինչփորձարկման շրջանում, գիտնականները այսպիսի արդյունք չէին ակնկալում:
Գրեթե նույն իրավիճակն է եղել մարդկանց դեպքում: Հատկապես վնասվել են մարդու ուղեղի կատարողական ֆունկցիաները, ավելացել է ռեակցիայի արագությունը:
Ըստ գիտնականների, վերնոշյալ մթերքները նպաստում են օրգանիզմի վաղաժամ ծերացմանը: Այժմ գիտնականները ուսումնասիրում են պարզելու համար' ինչպես կարող է առողջ սնունդը ազդել հիշողության ու կատարողական ֆունկցիաների վրա: