Պարզվում է, որ ժլատությունը թողնում է երկարաժամկետ բացասական հետևանքներ մեր առողջության վրա: Այդ մասին ասել է սոցիալական հոգեբան Լիզ Դանը PopTech կոնֆերենցիայի ժամանակ Camden Maine-ում:
Հետազոտելով փողի և երջանկության միջև եղած փոխադարձ կապը' նա բացահայտել է կապ առողջության և շռայլության միջև: «Մենք անցկացրել ենք փոքրիկ էքսպերիմենտ. մարդկանց տվեցինք տասը դոլար և ասացինք. «Դուք կարող եք թողնել ամբողջ այս գումարը ձեզ կամ նրանց մի մասը կամ ամբողջը տալ նրան, ում կցանկանաք»: Այդ էքսպերիմենտի արդյունքները հաստատեցին մեր նախորդ հետազոտությունների արդյունքները. որքան շատ գումար մարդիկ տվեցին, այնքան երջանիկ իրենց զգացին, - ասաց Լիզը, և հակառակը՝ որքան շատ մարդիկ փողերը պահեցին իրենց, այնքան շատ մեղքի և ամոթի զգացում ունեցան»:
Որքան շռայլ, անքան առողջ
Որքան մարդիկ ամոթի զգացում հաճախ են ունենում, այնքան նրանց օրգանիզմում շատանում է կորտիզոլի քանակությունը: Դա շատ կարևոր պահ է, քանի որ այն ցույց է տալիս սթրեսի և հիվանդությունների փոխկապվածությունը: Չէ՞ որ ամոթի և մեղքի զգացումը, եթե այն կրում է շարունակական բնույթ, կարող է սթրեսի պատճառ հանդիսանալ, իսկ սթրեսը հաճախ հանգեցնում է արդեն առկա հիվանդության բարդացմանը կամ նոր հիվանդությունների առաջացմանը:
«Ժամանակի ընթացքում օրգանիզմում կորտիզոլի շատ քանակությունը կարող է վաղաժամ հյուծվածության պատճառ հանդիսանալ: Մեր կողմից բացահայտված շռայլության և առողջության միջև կապը օգտակար իմացություն է ինչպես մեզ համար, այնպես էլ շրջապատի համար,- ասում է հոգեբանը: - Օրինակ՝ կամավոր աշխատանքներ իրակականցնելն օգտակար է և՛ նրանց համար, ում Դուք օգնում եք, և՛ Ձեր առողջության համար»:
harmonia.am