Պարզվում է, որ ժլատությունը թողնում է երկարաժամկետ բացասական հետևանքներ մեր առողջության վրա: Այդ մասին ասել է սոցիալական հոգեբան Լիզ Դանը PopTech կոնֆերենցիայի ժամանակ Camden Maine-ում:
Հետազոտելով փողի և երջանկության միջև եղած փոխադարձ կապը' նա բացահայտել է կապ առողջության և շռայլության միջև: <>: Այդ էքսպերիմենտի արդյունքները հաստատեցին մեր նախորդ հետազոտությունների արդյունքները. որքան շատ գումար մարդիկ տվեցին, այնքան երջանիկ իրենց զգացին, - ասաց Լիզը, և հակառակը՝ որքան շատ մարդիկ փողերը պահեցին իրենց, այնքան շատ մեղքի և ամոթի զգացում ունեցան>>:

 

Որքան շռայլ, անքան առողջ

 

Որքան մարդիկ ամոթի զգացում հաճախ են ունենում, այնքան նրանց օրգանիզմում շատանում է կորտիզոլի քանակությունը: Դա շատ կարևոր պահ է, քանի որ այն ցույց է տալիս սթրեսի և հիվանդությունների փոխկապվածությունը: Չէ՞ որ ամոթի և մեղքի զգացումը, եթե այն կրում է շարունակական բնույթ, կարող է սթրեսի պատճառ հանդիսանալ, իսկ սթրեսը հաճախ հանգեցնում է արդեն առկա հիվանդության բարդացմանը կամ նոր հիվանդությունների առաջացմանը:
<>: