Արմեն Պետրոսյանի (Մենչի) կողմից գրված երգը մեր շուբիզի էս ամսվա միակ «լուսավոտ կետն է»: Հենց նոր պատահաբար աչքովս ընկավ Արմենի կողմից գրված երգը նվիրված իր ընտանիքի անդամներին: Ճիշտն ասած ես չէի կարողանում հասկանալ երգի հեղինակն է ինքը, թե պատվիրել է, թե ուղղակի երգն է նվիրել, բայց փառք Աստծո Մենչի աստղայինը դեռ չի տարել ու ինքը պատասխանեց իմ նամակին ու հարցիս պատասխանը ստացա:
Իրականում երևում է, որ այս երգը գրված է սիրով, սիրելի մարդկանց համար ու անկեղծություն է «թափվում» այս երգից: Էս ամսվա մեջ մենք բազմաթիվ հիասթափություններ ապրեցինք մեր շոուբիզի ներկայացուցիչների երգերի բառերից, կատարաումներից, իսկ տեսահոլովակների մասին խոսելն էլ անիմաստ է, բայց Մենչի երգը (չեմ իմանում ինքը երգի շուբիզի հետ կապ ունի թե չէ, բայց դա չի կարևորը) էս ամսվա ընթացքում մեր շոուբիզի համար հանդիսացավ միակ լուսավոր կետը, երգ, որի մասին չես կարող վատը ասել:
Ինձ թվում է մեր շատ երգագիրներ պետք է օրինակ վերցնեն ու իրենց երգերը գրեն այ սենց անկեղծ, սիրով ու նախ և առաջ մտածեն երգի բառերի որակի մասին այլ ոչ թե գումարի:
Մենչ ապրես: Խնդրում եմ էս երգը ոչ մեկին չնվիրես. կփչացնեն:
Անկախ Հայաստան