Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խնդրում ու պահանջում եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից փոխել իրենց անվանումը, քանի որ Արման Բաբաջանյանի՝ կուսակցությունը լքելուց հետո դուք բարոյական իրավունք չունեք կոչվելու Լուսավոր։
Միակ լուսավոր տղեն թողեց գնաց։ Հիմա դուք ուղղակի Հայաստան եք, կարող եք ռեբրենդինգ անել, դարձեք կիսալուս, մթնշաղ, արշալույս, լուսածագ, բայց ոչ Լուսավոր, դուք արդեն Լուսավոր չեք։ Չգիտեմ, միգուցե ճիշտը լուծարվելն է։ Թողնում եմ ձեր խղճի վրա…»: