Հարգելի քաղաքացիներ, բոլորիդ շնորհավորում եմ Աշխատանքի միջազգային տոնի առթիվ: Մաղթում եմ աշխատողներին հաջող վերելքներ, իսկ աշխատանք փնտրողներին՝ արժանապատիվ և երաշխավորված աշխատանք: Իսկապես, աշխատանքը գեղեցկացնում է մարդուն: Ցավոք, մեր աշխատասեր ժողովրդի մի զգալի մասն այսօր գործազուրկ է, իսկ մի մասն էլ ճարահատյալ կատարում է իր հետ կապ չունեցող աշխատանք: Ցավոք, այսօր մեր ստեղծագործ ժողովրդի մի պատկառելի հատվածն աշխատավորից վեր է ածվել նպաստառուի: Բայց ամեն ինչ իր վերջն ունի: Եթե Աստված մեր ազգին տվել է արարելու, ստեղծագործելու և աշխատելու յուրահատուկ ձիրք, ուրեմն այդ ձիքը դեռ պետք է դրսևորվի:

 

 

Գևորգ Պետրոսյան