Ծույլ մարդը ոչ մի վատ բան չի անում, վնաս չի տալիս, չարիք չի գործում, սակայն ծուլությունը համարվում է մահացու մեղք: Բողոքականները կարծում են, թե ամբողջ ուժով և ընդունակությամբ աշխատողի համար դրախտի դռները բաց են: «Ֆաուստի» հերոսը առաջ է քաշում ենթադրություն, թե «Ի սկզբանե գործն էր»: Ասել է, թե՝ գործն է մարդուն ստեղծել: Թումանյանը քաղաքակրթական ընտրության մասին պատմող հրաշալի պոեմում հարկ է համարում հիշեցնել, որ «Գործն է անմահ, լավ իմացեք, որ ապրում է դարեդար»: Ասել է, թե՝ անմահության տանող ճանապարհը գործն է: Իրականում մարդու և հանրության բարեկեցության աղբյուրը պատերազմը, թալանը, կողոպուտը չէ, այլ ազնիվ աշխատանքը: Աշխատանքն է բարիք ստեղծելու և մարդու կենսական պահանջները բավարելու պայմանը, առաջադիմության և զարգացման գրավականը: Այս առումով Աստվածահաճո են համարվում այն իշխանությունները, որոնք կարողանում են գործ անելու ազատություն և աշխատանքով հարստանալու հնարավորություն ստեղծել: Շնորհավոր աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը: Մաղթում եմ անսպառ եռանդ և գործնական մեծ հաջողություններ:

 

 

Վահե Ղազարյան