Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս մեր փառապանծ Հայկական բանակի տոնի առթիվ: Ծառայելը պարտականություն է, բայց այսօր մարդկային ու պարզ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել. կատարված հերոսությունների ու սխրանքների համար' հազար շնորհակալություն:
Սիրելի մայրեր ու հայրեր, շնորհակալ եմ ձեզ բոլորիդ ճիշտ ու հզոր զինվորների դաստիարակելու համար:
Սիրելի գեներալներ, շնորհակալ եմ ձեր ճիշտ ու տեղին հրամանների համար:
Սիրելի սպաներ, շնորհակալ եմ ձեր հոգատարության ու անձնական օրինակի համար:
Սիրելի զինվորներ, շնորհակալ եմ, որ պահում եք մեր սահմանը, անքուն ու թեժ գիշերներ անցկացնելով' պահպանում եք մեր բալիկների ու մեր հանդարտ քունն ու խաղաղ առօրյան:
Իմ Հայկական բանակ, ծննդյանդ տոնը շնորհավոր: Շնորհավոր բոլորիս տոնը:
Թևան Պողոսյան