ԱՄՆ-ն ավելի մեծ ուշադրություն է սկսում դարձնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին' էլ ավելի կոնտրոնացնելով իր ռեսուրսներն այդտեղ: Այսօր սպասվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ժամանումը Ֆիլիպիններ: Նա Մանիլայում է լինելու երկօրյա այցով, որի ժամանակ նախատեսվում է, որ կստորագրվի Ֆիլիպիններում 10-ը տարով ԱՄՆ-ի ռազմական ներկայության հաստատմանը վերաբերող միջպետական համաձայնագիր: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ռազմաբազաներն այս երկրից հանվել են ավելի քան 23 տարի առաջ, որից առաջ ամերիկացիք ավելի քան 100 տարի գտնվում էին այդ տարածքում: Այժմ, սակայն, հանգամանքերն այնպես են դասավորվել, որ առաջացել է նման պահանջ ու նպատակահարմարություն:
Չինաստանի հզորացմանն ու Հարավ-չինական ծովում անմիջական վտանգի ավելացման պատճառով Ֆիլիպինները համաձայնել են ԱՄՆ-ի հետ կրկին խորացնել իրենց հարաբերությունները ռազմական ոլորտում: ԱՄՆ-ն ճիշտ է ուղղակիորեն չի նշում, որ իրենց ռազմական ներկայության մեծացումը պայմանավորված է Չինաստանով, բայց այն որ դա պատճառներից ամենակարևորն է միանշանակ: Փոխարենը Վաշինգտոնն իր ներկայությունը բացատրում է «տարածաշրջանում կայունության պահմանման ուժեղացմաբ:»
Այս մտադրությունը, սակայն, միանշանակ չի ընդունվում ֆիլիպինցիների կողմից: Ընդդիմությունը մեղադրում է Ֆիլիպինների նախագահ Ակինոյին «իմպերիալիստների խամաճիկը»լինելու մեջ: Ինչևէ, սա այդ երկրի ներքին գործն և թող իրենք էլ դրա մասին մտածեն և հասկանան, թե ինչն է իրենց համար ավելի նպատակահարմար: Միևնույն ժամանակ ցանկանում եմ հիշեցնել, որ 2012թ-ին Չինաստանն իր վերահսկողության տակ վերձրեց Ֆիլիպինների Չինաստնաի և Թայվանի միջև վիճելի համարվող Սկարբորո Շոլ (Scarborough Shoal) կղզին:Այնպես որ Չինաստանից վտանգ ամեն դեպքում կա:
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կարևորությունը գնալով ավելի է մեծանում: Աշխարհի տնտեսական աճի, զարգացման, վեկտորն ամբողջությամբ թեքվում է այդ ուղղությամբ: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հենց այդ տարածաշրջանում է գտնվում նաև Չինաստանը, ապա կարելի է ասել, որ վերոնշյալի հետ զուգահեռ այն դառնում է բավականին պայթյունավտանգ տարածաշրջան: Այս պայմաններում ԱՄՆ-ն, լինելով առայժ աշխարհի ամենահզոր պետությունը, թե´ տնտեսական, թե´ ռազմական տեսանկյունից, իրեն ոչ մի կերպ չի կարող հեռու պահել այս տարածաշրջանից: Դեռ տարիներ առաջ էր, երբ ԱՄՆ-ից հայտարարեցին, որ իրենց առաջնահերթություններից է դառնում «մեծացնել իրենց ներկայությունը Ասիական աշխարհամասում: Այնպես որ մենք կամաց-կամաց տեսնում ենք քայլեր, որոնք ուղղված ենք հենց այդ գաղափարի իրականացմանը:
Չինաստանը հերիք չէ այլևս տարածաշրջանային լրջագույն խաղացող է, դեռ մի բան էլ դանդաղ, բայց հստակ քայլերով փորձում է դառնալ գերտերություն (եթե իհարեկե արդեն չի դարձել): ԱՄՆ-ում դա շատ լավ հասկանում են և փորձում են որոշ չափով դրան հակակշռել: Ես կարծում եմ, որ ապագա աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետը լինելու է ոչ թե Եվրոպան կամ էլ Աֆրիկան, այլ հենց Ասիան: Այնպես որ այն ինչ այժմ կատարվում է Ուկրաինայում, կամ էլ միջին արևելքում կարող է և « ապերիտիվ » թվալ այն շահերի բախման, առճակատման հետ, որ կարող է լինել Ասիայի համար ապագայում:
Վազգեն Ղազարյան