Ինչպես Ռուսաստանը ,այնպես էլ Իրանը տարածաշրջանում ցույց տվեց իր ռազմական հզորությունը և հասկացրեց աշխարհին, որ այս տարածաշրջանում չփորձեն կեղտոտ խաղեղր խաղաղ: Իրանի ստորգետնյա հրթիռների փորձարկումն ու պետական հեռուստատեսությամբ ցուցադրելը սառը ցնցուղ էր ոչ միայն ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի համար, այլ առաջին հերթին հենց Թուրքիայի համար: Գաղտնիք չէ, որ Քանդիլիի լեռներում տեղակայված քրդերի հիմանական ռազմաբազաները հենց Իրանական տարածքում են: Այսինքն Իրանը դեմ չէ, որ քրդերը ապակայունացնեն Թուրքիան:
Այժմ Թուրքիան իր դիվանագիտական խողովակներով մտահոգություն է հայտնել հարևան Իրանում այս հրթիռների ցուցադրման և փորձարկամն համար, միևնույն ժամանակ Իրանին մեղադրել տարածաշրջանում էլ ավելի իրավիճակը սրելու մեջ: Կարծես թե Ռուսաստանի գործոնը քիչ էր, Ռուսաստանի հրթիռների հասանելիության սահմանները քիչ էին, հիմա էլ մի նոր գլխացավանք Թուրքիայի համար Իրանը դարձավ: Այսպիսով նոր իրավիճակ է առաջանում Էրդողանի համար նոյեմբերի մեկի ընտրություններին ընդառաջ:
Կիլիկիա Հայաստան