ես եկել եմ հենց այնպես հյուր
չէի ուզում աշխարհի համար մի անգամ էլ ծնվել
ու դեմ գնալ աստվածներին
բայց ծնվեցի ու նորից վերադարձա
արդեն քանիերորդ անգամ սիրելիս
մի կերպ թոթափելով իմ գործած բազում մեղքերը
ու նորից
քո պատճառով եմ հայտնվում երկրի վրա
որպես հողեղեն ծնունդ
չարչարկված ու մեղսավոր իմ մարմնում
անփոփոխելի ու ինքնասած
երեխայի պես համառ
թոթափիր տառապանքներս
մեկ է
գեղեցիկ այս հողագնդում քո պատճառով
չի փոխվելու ոչինչ տակավին
դրամա իրային
մարդկային այս հարաբերություններում շարունակ
քանի
մարդը դեռ ապրում իր համար այլ ոչ բոլորի
ինչպես մրջյունները ժրաջան
ու ես եկել եմ մի անգամ նորից Քեզ սիրելու
Քեզ հետ նստել վերկենալու
ու քո համար խենթանալու
քեզանով շնչելու
արդեն որերորդ անգամ
կրկին Քեզ սեփականաշնորհելու
ու ամեն բան կործանելու
դու
միայն դու ես պատճառը իմ բոլոր ձեռքբերումների
ու կորուստների
դու
դու ես մեղավոր
երկրի ու մարդկային մեղքի համար մշտականապես
դու կործանարար
ամենավտանգավոր իմ թշնամի
Քեզ համար Տրոյան կործանվեց
Արամը դրախտից վտարվեց
Քեզ համար երկրի բոլոր կապիտալները կուտակվեցին
ինչքան քաղաքակրթություններ բնաջնջվեցին
ու աղքատացան
վերստին նույն կերպ
շարունակելով իրենց պարսավելի գոյությունը
հազիվ քարշ տալ
կամ ընդհանրապես վերացան
ինչեր ասես չհորինվեցին
ինչեր ասես չգրվեցին ու անհետ կորան
դու վերստին իմ սիրած կին
Հայա
Այա իմ Անահիտ
ու ես ահա
Քեզ համար մի անգամ էլ ծնվեցի
պատրաստ
այս բիրտ հասարակությանը մի անգամ էլ պատժել
ու քո ոտքերի տակ զոհաբերել
երկնքի բոլոր աստղերն ու լուսատուները Քեզ նվիրել
իմ թագուհի
դու
դու էլ ինձ պես դժբախտ ես
սեր իմ
իմ արքայադուստր
իմ աստվածուհի
քո իսկական դեմքով հայտնված
բրիտանական թանգարանում
հեղինակային իրավունքները պաշտպանված են