Իմ կարծիքով պետք չէ քաղաքական լիդերների ընտրության հարցերում մարդկանց ճնշել ու Ֆոբիա-մոբիա-ֆիլիա խաղացնել, կարեւորը մարդկանց ներքին համոզմունքն է նաեւ՝ տեսածն ու ապրածը...Ես կոնկրետ, որեւէ քաղաքական լիդերի նկատմամբ ոչ ֆոբիա ունեմ, ոչ էլ ֆիլիա, բայց այսօր արդեն համոզված եմ, որ մեր պետականության չկայացման ու նույն ալան-թալանի կուրսը դրվել է դեռեւս 1990-ական թվականների սկզբներին, որը ավելի շատ ֆեոդալիզմից կապիտալիզմի անցմանը բնորոշ հատկանիշ էր, ոչ թե սոցիալիզմից կապիտալիզմի: Այդ անցումը հրաշալի կատարեց կոմունիզմ կառուցող Չինաստանը եվ այսօր նա ունի սրընթաց վերելք ապրող տնտեսություն, ի՞սկ մենք...Դե ֆակտո մեր հայրենիքը թալանված է ու ավերված...Մեր քաղաքական դաշտը թարմության կարիքն ունի, նոր մտածելակերպի կարիքն ունի, թե չէ տեսանք էլի ալան-թալանի նույն կուրսը շարունակող բոլորին, հերիք է... Այս խնդրում հոգեբանները չեն փրկի, հաստատ, ամենալավ հոգեբանը կյանքի ուղի անցած, նորովի մտածող ու առաջ նայող Մարդն է... Հոգնածներին թողեք անցյալում, որ իրենց սխալների մասին մեմորիալներ գրեն, հայ ժողովրդի հաշվին իրենց հետ գցած ավարը հաշվեն / որ հետ են վերադարձնելու /, ցողունատերապիա անցնեն, իսկ ԼԻԴԵՐՆԵՐԸ իրենք կգան անակնկալ,ՄԻԱՅՆ ԹԵ ՈՉ ՆՈՐԻՑ ԱԱԾ-ն ագենտների ցանկում գտնվողներ... Մեր երկիրը՝ ազա՛տ ընտրության, ազա՛տ տնտեսական հարաբերությունների, ազա՛տ շուկայի ու ազա՛տ մրցակցության կարիքն ունի, որը 20 եւ ավելի երկար ու ձիգ տարիներ խլված է հանրությունից ու հանձնված է «ընտրյալներին», ահա՛, որտեղ պիտի փնտրել շան գլուխը ու ուղղել մեր սխալները, մեջքը, քանի ուշ չէ, չորս կողմից թշնամիներով շրջապատված մեր երկրում, որ առանց այն էլ փոքրաթիվ մեր ժողովուրդը չարտագաղթի...Եթե այսպես շարունակվի վաղը, մյուս օրը մեր երկիրը սինու վրա կմատուցեն թուրքերին, իրենք էլ իրենց միլիարդներով կգնան կապրեն ցանկացած մեկ այլ երկրում... Ի դեպ, մեր հնամենի ու հսկա մշակութային ժառանգություն ունեցող ժողովուրդը բնավ էլ մանուկ չէ ու անիմաստ է պապին ...-ը քորել սովորեցնելն ու իբր դեպի հասունություն ու լուսավոր ապագա տանելը, բայց, ա՛յ առաջնորդելը, դա՛, ամեն մի տականքի բանը չէ... Գուցե թե Հայ ժողովրդին այսօր առաջնորդի միայն պառլամենտն եւ հատուկ՝ ալան-թալանի համար ստեղծված այս կիսանախագահական-կիսապառլամենատական բոզա-գողա-չաթլախա-ավազակապետական կառավարման ձեւը շտապ վերափոխվի պառլամենտականի... Սա ժամանակի հրամայականն է...

25.02.2014թ.

 

Էդվարդ Ալեքսանյան