հեղինակ Էդվարդ Ալեքսանյան
երազեցի
երազեցի
երազդ տեսնել
տաք համբույրներից բխող
քնքշանքների մեջ անծայրածիր
հետո գինին թունդ թվաց այնքան
որ մոլորվեցի տիեզերքիդ արահետներում արեվաբոց
հետո մի պահ թվաց
թե ես ու դու կդառնանք մի անսկիզբ
ու անվերջանալի մարմին
ու հետո
դառը փորձությունների անմարդկային տարափում
մի ամբողջ կյանք նորից
իզուր վատնեցի սիրելիս
Քեզ գտնելու վրա ծախսված
անհույս խարխափումների հավերժության մեջ
մթամած ու անհաղթահարելի
ես ավաղ նույնը չեմ մնացել
ու փոխվել է իմ մեջ շատ բան
իմ շրջակայքում մարդիկ լրջացել են ահավոր
ու նմանակվել
ահարկու ժայռեր կուլ տված անծանոթ վիշապների
կապույտ հորիզոններն այսօր
չոր են անհետաքրքիր
տգեղ եվ օտար
ու սերը վատնվում է կապոցներում
հազարավոր
աղտոտված ձեռքերի միջով անցնող դրամաթղթերի
եվ հեգնում է օրը լուռ
անցնելով թշնամապատ մտքերի ելեվեջների վրայով
փախչելով ցեխակոլ
կեղտոտ ոտնաթաթերից բոբիկ անդին
բոսոր են այսօր արեվի նոր գույները բոլոր
հագուկապած
զենք ու զրահ ժամանակակից
պատրաստ
իրարու դեմ անզիջում հայրենական պատերազմի
բնաջնջման ու հոշոտանքների
մերկ մարմինների վրա
դաջվածքներ կան սարսափելի
տարորինակ եվ այլաձեվ այս քվանտների
պաշտպանական վահաններ ու այրուձի
խեղդվում է քամին
ինքն իր ոռնոցի մեջ պատսպարվում
անդիմադրելի ու անձայն
այսպահ
կարեկցանքներս ուղղում եմ
ներդաշնակություն սոսկ ընտրողներին
հասկանալով
որ Ձեր հոգին շատ մեծ է ու շատ անիմանալի
բայց կարկուտը վերցրել նորից ծեծում է
նորածիլ մշակաբույսերի ցանքսերը
ու նորից ջարդում ջահել շարքերը սերմանց
խիստ խոշորացված
արդի ժամանակների սառցաջրածնային ձեվերով
իր անսքողելի
ի ցույց
թատրոնի առաջին շարքերում տեղ գրավածները
լուռ դիտում են
ներկայացումները
անմռունչ ներքին քամահրանքով
երեվի թե արդեն
կորուսյալ
զգացմունքներով իրենց հակամարդկային
հոգեպես
վաղուց սաստիկ անդրդվելի
ողորկ
ժամանակը չնկալող
ու ոմանց
դատարկագույն ուղեղներն ու գրպանները
երկրաշարժի համար հանգանակված
ոսկիներով են դեռ լի
դե դիմացեք
լավ դիմացեք
դառը ճշմարտությունից երբեք խույս չտվողներ
մնացեք կախված ձեր ենթագիտակցության
անճանաչելի
ներքին ու անհայտ
խորխորատ խրամատներից անհասկանալի
ոմանց համար երբեվէ անընկալելի
ոմանց համար գուցե եվ
գեղգեղանքներ կան այնտեղ
հոգեզմայլ ծիրանափողերի
բայց մեզ համար կա այն
ինչը ընդամենը ունենք
անդառնալի
չմարսված մեր դասերով
պատմական
մեծ ու անսփոփելի
խնդրանքս է
երբեվէ չմտածել
ներքին ձայնի ծածկույթի տակ
ձեր երազներում նույնիսկ
անարժանաց հետ
ծովից ծով Հայաստանի շուրջ
պարել ավանդական քոչարի
քանզի նրանք
ձեզ կխփեն թիկունքից հաստատ նորից
ու ոչ մեկ անգամ
ինչպես սպանեցին շատ ու շատ
մեր մեծագույն
անկրկնելի հայոց հանճարներին
ու աստվածներին
չկասկածեք
որ ալան թալանի մոլուցքով տարված
մեր ներքին թշնամին
արյունռուշտ ու նենգ է ավելի
ու կարեկցանք չունի
ու որ
հենց ինքն է գլխավոր թշնամին
սեփական ժողովրդի
ու
ու չկա մեկը
որ ձեռքերը բռնի
զսպի
կողոպուտի սովոր
բացվող ախորժակը
անհագուրդ շնագայլերի
1988-2003թթ.Լենինական-Գյումրի