Վաղորդյան առավոտ էր : Արևի վերջին շողերի հետ ոսկեգույն ճաճանչները ոսկևորել էին ամբողջ երկինքը : Արգավանդ , փխրուն մայր հողում ծաղկեց առաջին գարնան ձնծաղիկը : Երկնքից կախված փրփրասպիտակ ամպի քուլաներում ժպտաց ջերմաշունչ արեգակը և իր փայլուն շողերով ջերմացրեց ողջ արար աշխարհը : Բնությունը զարթոնք ապրեց , երկնքում ճախրեց խաղաղության բարեբեր ճերմակ աղավնին` ազդարարելով գարնան նոր սկիզբը, ավետաբեր գալուստը: Սոխակի դյութիչ դայլայլն ու տատրակի հոգեպարար ներդաշնակությունը և եթերային համադրությունը զուգակցել էին, կարծես ձայնակցում էին հուշելով: Եկավ գարունը . նա ջերմացնելու է մարդկային բազում անագորույն դաժան սրտեր , կոտրելու է մարդկանց մեջ գոյացած սառցաբեկորները, կոտրելու է այն պատնեշը, որի միջակայքում է չարը ,նախանձը և ջերմացնելու է մարդկանց հոգիները, անսահման բարությամբ ու ջերմագին սիրով :
Կարկաչեց զուլալ ու վճիտ առվակը, թռչունները սկսեցին ծլվլալ և գարնան թարմությունն ու ցողազարդ կոկոնի նման բացված առաջին ծաղիկը փթթեց, դուրս հանեց նուրբ հողի տակից իր փխրուն գլխիկը և արևի պայծառ շողերի ներքո երևաց իր ամբողջովին կատարյալ տեսքով : Կատարվեց գարնան հրաշքը ծաղկեց առաջին ձնծաղիկը : Դա նոր կյանքի, նոր շրջափուլի. նոր կյանքի անդրադարձի նախաբանն էր, նոր սպասելիքների իրականացման բաղձալի ու նորանոր ակնկալիքների կյանքի վերափոխման պայքարի մունետիկը, հեռու ու մթին անդաստաններում բույն հյուսած թռչունների նոր օրերի երգիչր ու հիասթափված ճիշտ արահետը կորցրած կյանքի նկատմամբ գույները խամրած չարքաշ ու հուսալքված անցորդների ուղղորդողն ու ավետաբեր մի նոր կյանքի արարիչն ու ողջակեզը : Ողջ աշխարհը բերկրանք էր ապրում անսպառ երջանկություն խրախճանք : Ցնծում էր համայն մարդկությունը կենդանի ու անկենդան բնությունը ոչ ոք անմասն չէր մնում այս հեքիաթային օրվանից : Բայց կար մեկ ընտանիք որին առտնին հոգսերն ու ընտանեկան ծանր կացությունը մոռացնել էր տվել այս ամենի մասին :
Խուլ ու օրվա անցուդարձից աղմուկից հեռու աղքատ թաղամասերից մեկում բնակություն էին հաստատել սոցիալապես ծանր պայմաններում ապրող մի ընտանիք : Բնակարանը որտեղ ապրում էին հիշեցնում էր հանրակացարանի ընտանիքը բաղկացած էր հինգ անձից ծնողները և երեք փոքր երեխաները : Ընտանիքի հայրը բեռնակիր էր բայց իր աշխատանքից լոկ զուգահեռ կատարում էր անգամ ցանկացած նվաստացուցիչ աշխատանք միայն թե հայթհայթեր ունենար անգամ չնչին ֆինանսական միջոցներ ընտանիքի գոյությունը պահպանելու համար իսկ մայրը լվացարարուհի էր որի ուսերին էին երեք երեխաների դաստիարակությունը մյուս կողմից սոցիալական ծանր պայմանները հազիվ էին կարողանում հոգալ նյութական չնչին մանրուքները իսկ որն ամենավատն էր բախտի քմահաճույքին էին թողնված բարձիթողի երեխաների ապագան նրանց երազած անհաս մանկությունը :
Օրեր անցան երեխաներից մեկը մեծ դուստրը որը տասնհինգ տարեկան էր Աննան օգնում էր մորը իր աշխատանքում խնամում ու հոգ տանում երկու քույրերի մասին : Բայց կատարվեց այս դժբախտ ու տանջված ընտաիքում ճակատագրական նշանակություն ունեցող մի դեպք Աննան օրեր շարունակ հազում էր թերահավատորեն վերաբերվում կարծում էր որ միայն մրսածություն է կանցնի ջանում էր գաղտնի պսհել չանհանգստացնել մորը : Մորը օգնելիս տան համապատասխան վառելիք չունեալու պատճառով ցնցոտի շորերով տաք հագուստ չունենալու պատճառով գամվեց անկողում : Երեխայի դրությունը ցրտից մյուս կողմից քաղցից օր օրի ավելի էր սաստկանում :
Ծնողները ծայրաստիճան հուսահատ էին իրենց Աննան իրենց աչքի առջև հանգչում էր մարում իրենց զվարթ ու կենսուրախ զավակը :Բարեհոգի հարևանները տեղեկանալով երեխայի վիճակի մասին շտապում են իրենց ֆինանսական միջոցներով կանչել բժշկի : Երբ բժիշկը այցելեց հետազոտեց երեխային կանչեց հուսահատությունից էլ ավելի խեղճացած կուչ եկած ծնողներին հայրը ափերի մեջ էր առել հուսահատ գլուխը մայրը որ անդադար լացում էր ետևում կուչ եկած մոր փեշից կպած երկու երեխաները խուլ հեծկլտում էին : Բժիշկի ներս գալուց հետո ծնողները սթափվեցին : Բժիշկ միաբերան հարցրեցին ծնողները ինչպես է աղջիկս : Բժիշկ խնդրում եմ մեզանից ոչինչ մի թաքցրու կյանքի խոշտանգումերին ու կեղեքումերին մարտահրավերներին անարդարությանը մենք պայքարել հավատացել ենք ու ապրել ենք դիմացել ենք մեզ բաժին հասած դառնություններին դժվարություններին պայքարել ենք հանուն մեր երեխաների մեզ ճշմարտությունն ասա : Բժիշկը այս խոսքերից հուզված հոգնաբեկ աչքերը հառեց ծնողներին և ասաց հիվանդությունը դեռ վաղուց է գլուխ բարձրացրել իսկ նախանշանները հիմա են իրենց գոյության մասին զգացնել տալիս ցավում եմ բայց այլևս ապարդյուն է որևէ բան անելը նա տառապում է թոքախտով պետք է հավատալ հրաշքների : Սուտ է սուտ է գոռաց մայրը չեմ հավատում չի կարող պատահել ոչ իմ աղջիկը իմ ժպտերես Աննան չի կարող մահանալ ախր դեռ նրա կյանքը առջևում է :
Հոր արցունքները գլորվում էին աչքերից ես խոստացել էի նրան մանկությունից երազած իմ արքայադուստրին նվիրել ամեն տարի իրեն խոստացած առաջին ձնծաղիկը : Նա ամեն տարի գարնանը սպասում էր որ ես ներս եմ մտնելու ձնծաղիկի փունջը ձեռքիս : ԵՎ հանկարծ հոր դեմքին ժպիտ հայտնվեց իսկույն գրպանից հանեց մի քանի խնայողաբար պահված թղթադրամ և դուրս եկավ տանից : Հարկավոր է շտապել ինչպես էի մոռացել դա նրան ոտքի կկանգնացնի ով է ասում որ իմ Աննան չի ապրի որ նրան հաշված օրեր ու նույնիսկ վայրկյաններ են մնացել սուտ է խելացնոր սուտ ես չեմ հավատում :
Արագ քայլերով մոտեցավ ծաղկավաճառին, վերցրեց մի գեղեցիկ փունջ և շտապ վազեց տուն պետք է շտապել : Հասավ վազեց աղշկա սենյակը մայրը արտասվում էր աղջկա ձեռքը բռնած վերջապես հասցրեց հոր ձեռքին տեսնելով իր այդքան անհաս անհավանական թվացող երազանքը ձնծաղիկը աչքերը միանգամից պայծառացան առույգացավ կարծես ոչինչ էլ չէր եղել վերցնելով ձնծաղիկը Աննան աննկարագրելի երախտագիտությամբ նայեց հորը գրկեց նրան և ասաց շնորհակալեմ հայրիկ ես հավատում էի հիշում ես մանկությունից նույն ոգևորությամբ սպասել եմ միշտ որ իմ երազած գարնան առաջին մայր հողից ելնող ձնծաղիկը իմ մոտ կլինի իսկ դու միշտ հավաստիացնում էիր որ մի օր երբ մենք լավ ապրենք դու ինձ համար կգնես ամենագեղեցիկ ու ամենաթարմ ձնծաղիկը տարիներ անցան բայց դու չդրժեցիր քո խոստումը շնորհակալ եմ հայրիկ : Մայրը ուրախությունից իրեն կորցրել էր աղջիկս փրկված է գարնան հրաշքը հեքիաթը մեզ չմոռացավ մեր տուն էլ այցելեց : Բժիշկը որ այս ամենի ականատեսն էր ապշել էր : Գարունը այցելեց այս ընտանիքը իսկ առաջին ձնծաղիկը փրկության ու ավետաբեր լուրի փարոսը եղավ :
Տաթև Աբրահամյան