Մենք ծնվեցինք հեթանոս աստվածների կամքով Քրիստոսից առաջ: Ծնվեցինք որ շենացնենք աշխարհը բարություն ու լույս սփռենք մեր շուրջը տնկենք մեր ընկուզենին դպրոցներ հիմնենք սովորենք աստղերի լեզուն սյուներ ու խոյակներ կանգնեցնենք սանձենք չար հողմերը և նրանց ուժը լույսի փոխենք: Աստված բարձրյալը տերը Քրիստոսը մեզ Ադամի և Եվայի պատկերմամբ նմանությամբ հողեղեն կերպարանքից ստեղծեց արարեց մեզ բանական ու գիտակից մարդկանց ու այդ օրվանից մեզ բնակություն հաստատեց Երկրում: ԵՎ աստված այնպես սիրեց մեզ անսահման ու ծնողական գորովալից սիրով որ իր մինուճար միածին Որդուն Հիսուսին զոհաբերեց հանուն մեզ : Այո հանուն մեզ: Նա մեր փրկագինն էր մեր միակ բուժիչ բալասանը դարմանը այն հազարավոր մեղքերի որ գործել էինք աշխարհիս երկրիս երեսին:

 

Նա եկավ այո : Արարիչը եկավ ինչպես մութ մշուշապատ մթագին խավարում փայլող առկայծող մի լույս: Եկավ ու ապացուցեց որ նա կա որ նա գոյություն ունի : Իր իսկ ստեղծած աշխարհը միթե սա այն դրախտային և եթերային հոգեպարար աշխարհն էր երբ չարությունը և անագորույն դաժանությունը մուտք չէին գործել Աստծո աշխարհ: Սա այն աշխարհը չէր որ կերտեց հիմնեց Արարիչր ուր մարդկային առաջին զույգը ապրում էր կատարյալ անբիծության ու ինչու չէ նաև տգիտության նախնադարյան հետամնացության կարգերում : ՆԱ եկավ ու սովորեցրեց մեզ վերանայել մեր արարքները յուրաքանչյուր օրվա և այդ ամենը շնորհիվ միայն իր մեծ անգնահատելի զոհաբերության ու զոհողության :

 

Միթե ավելի մեծ ու թանկագին սիրո արտահայտում կարող էր լինել երկրիս վրա դա Աստծո արտահայտումն ու մեծ ու անասելի դրսևորումն էր մեզ իր զավակներին : ԵՎ աստվածները որոնց մենք մերթ Խալդ էինք կոչում մերթ Միհր մերթ Անահիտ ու Վանատուր մերթ Աստղիկ ու Վահագն մեզ ընծայեցին աղոթքի պես հեզ հոգի ու սեգ երազներ սիրատենչ սիրտ ու ատեղծագործ ձեռքեր : Մենք ջերմացանք Հայկ Նահապետի ազատատենչ ոգով ապրեցինք Տրդատի ու Տիգրան Մեծի զորությամբ թեև պակասեց մեր բազկի ուժը բայց մտածողություն ու քաղաքակիրթ ապրելակերպը հրաշքներ արարեց թռիչքի թևեր առավ ու ճախրող աղավնու նման երկինք բարձրացավ և աշխարհը տեսավ այդ :

 

Նախկինում բռնակալ ու դաժան աշխարհը վերափոխվեց աստծո երկիր գալով ու մեր մեղքերին ապաշխարհանք քավություն ու թողություն ու ինչու չէ նաև զղջումի հայցում շնորհելով մեզ : Երկինքը ցնծում էր խանդավառվում անսահման ուրախությունից : Մեր ծնունդով ավելացավ բարեպաշտ մարդկանց թիվը : ԵՎ մարդիկ չար ուժերի ճիրաններից ազատվեցին հոգեխռով գալարումներից հաստատելով աստծո սրբազան խոսքը: Մենք աստծո շնորհիվ կանգուն մնացինք հաստատակամ այս հողի վրա ու մեր փրկությունը աստծո ձեռքերով նվաճեցինք :

 

Տաթև Աբրահամյան