Անցել էին տարիներ այն օրից , երբ Սառա մայրիկը ճանապարհ էր դնում կամովին պատերազմ մեկնած իր միածին ու մինուճար անդրանիկ որդուն` Աշոտին : Ամեն անգամ մայրը կարոտով, անհուն հայացքով կանգնում էր այն ճանապարհին , որով որդին տարիներ առաջ գնացել էր և դեռ չէր վերադարձել : Մայրն ամեն անգամ սպասում էր, որ հիմա որդին ներս կմտնի դռնից ու կառնի իր գիրկը որդուն մայրական գորովալից ու քնքշորեն սիրով :
Ամեն անգամ, երբ հանդիպում էր հարևան բակում ապրող փոստատարին, հարցնում էր ` որդուցս որևէ նամակ հեռագիր չկա : Եվ բացասական պատասխան ստանալուց հետո թաց աչքերով,մայրական սիրո տագնապով կանխազգում էր բոթաբեր լուրը: Մի ներքին ցասում, մի ներքին ձայն ասում էր նրան` ուր որ է կգա, կվերադադնա որդիդ : Ամեն անգամ որդու սենյակը մտնելիս`տեսնում էր որդու լուսանկարները, մանկուց պահպանված խաղալիքները. որդու բոլոր իրերը խնամքով դարսված էին դարակներում: Այստեղ էր նրա անբաժան ուղեկիցը` դաշնամուրը, որի լարերի նուրբ ստեղներին երբ դիպչում էին որդու նուրբ մատները ,ստեղծում էին հոգեպարար ու նուրբ քնարական ելևէջներ : Այս ամենը կարծես մի սրբություն լիներ , մասունք, անգին ու անգնահատելի կարողություն :
Լցվում էին արցունքները`հանդարտ սահելով արդեն ծերացած խորշոմած կնճիռներով ու դալկացած դեմքով: Տարիներ շարունակ նրան էր վիճակված մի առաքելություն` հոգալ ընտանիքի բարօրրության մասին : Նրան էր վիճակված միայնակ հոգալ ընտանիքի ծանր ապրուստը, առտնին հոգսերը վաստակել, հայթայթել մեկ պատառ հանապազօրյա հացը . նրան ոչինչ այս կյանքում հեշտ չէր տրվել ընձեռվել :Տարիներ էին անցել այն օրից, երբ ամուսինը` Սերոբը, պատերազմական ծանր իրադրության երկրում այդքան օրհասական խնդիրների ժամանակ, երբ կշեռքի նժարին էր դրված հայերի լինել չլինելու կարևորագույն հարցը, երբ պատերազմում քաջ ու անվեհեր, խիզախ մարտիկները պայքար էին տալիս կյանքի ու մահվան հետ, Սերոբը թողեց տունն ու ընդամենը մի քանի ամսական որդուն, գնաց: Նա պատերազմի խելահեղ թոհուբոհում կնքեց իր մահկանացուն: Նա շատ ու շատերի նման չփախչեց, չխուսափեց իր հայրենիքի հանդեպ պարտականությունները կատարելու սուրբ գործից : Նա անմահ հերոսի մահով վախճանվեց :
Ամուսնու մահից հետո Սառան ապրում էր մաքրակենցաղ կյանքով ` հանուն իր զավակի Աշոտի : Իսկ այսօր իր փոքրիկ տղան, որ դեռ մանկուց երազում էր մոր կարդացած գրքերի հերոսների նման , երբ ունկնդրում էր հոր սխրագործությունների մասին պատմությունները, երազում էր շուտ մեծանալ ու իր իսկ կարդացած հերոսների նման անվախ լինել : Ահա այս ամենն Աշոտի մեջ սերմանեցին հայրենասիրական, ազատագրական վեհ գաղափարներ, նորածիլ հատիկներ :
Սառային այս անորոշ ու խելակորույս մտատանջություններից սթափեցրեց դռան բախյունը : Փոստատարն էր ձեռքին պահված էր սև թուղթը , բոթաբեր լուրը :
Նա մահացել էր : Աշոտն այլևս չկար:Սառայի նպատակները :
Հույզերի փլուզումից ու դառնակսկիծ ցավից որդեկորույս մայրը ուշագնաց եղավ :
Տաթև Աբրահամյան