Այսօր աշխարհում առկա են բազմաթիվ հակամարտություններ, որոնց բնույթը տարբեր է, բայց շատ անգամ դրանց համար շարժառիք դարձած պատճառները նույնն են: Շատ հաճախ տեսնում ենք, որ միևնույն ժողովուրդի ներկայացուցիչներ դուրս են գալիս միմյանց դեմ ինչ-ինչ պատճառներով և ժամանակի ընթացքում նույնիսկ դառնում են ոխերիմ թշնամիներ: Նման օրինակներից մեկը Կորեայի ժողովուրդն է, որն արդեն շուրջ 60 տարի կիսվել է երկու մասի' դրա համար հենարան սարքելով երկու տարբեր և իրարամժ գաղափարապոսությունն էր, որի հիմքում ընկած է դեռ սառը պատերազմից ի վեր սկսծ և այժմ էլ շարունակվող աշխարաքաղաքական պայքարը տարբեր ուժային կենտրոնների միջև:
Այս օրերին մենք ականատեսն ենք լինում մի երևույթի, որը ոչ թե պետք է լիներ ուրախության, ոգևորության և ձեռքբերման պատճառ, այլև շատ սովորական առօրյա մի գործընթաց: Թերակղզու հարավային մասի մի խումբ բնակիչների թույլ են տվել հանդիպել Հյուսիսային Կորեայում բնակվող հարազատներին: Շուրջ 100 հոգի մեկնել եմ զբոսաշրջային Կիմգանսան (Ադամանդե սարեր) գոտու հյուրանոցներից մեկը որպեսզի հանդիպին իրենցից 60 տարի բաժանված հարազատներին: Տեսարանը իրոք շատ հուզիչ է, բայց այն գնալով դառնում է ողբերգական, քանի որ շուտով նրանք պետք է կրկին բաժանվեն իրարից և գուցե այլևս չհանդիպեն:
Պատկերացրեք նման հնարավորություն այս ամբողջ տարիների ընթացում շատ քիչ մարդկանց է ընձեռվել, քանի որ մշտապես միևնույն ժողորդի, բայց երկու երկրների հարաբերությունները մշտապես գտնվել են չափազանց լարված վիճակում: Այնպես որ այն տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր դեռ սպասում են իրենց հերթին, որպեսզի կարողանան առնվազն վերջին անգամ հանդիպել թերակղզու հակառակ կողմում, կամա թե ակամա, հայտնված իրենց բարեկամներին կարող են և այդպես ել չհասցնել հանդիպել...
Համաձայնեք որ սա իսկական ողբերգություն է, ողբերգություն, որի հիմնական մեղավորները աշխարի հզորների անձնական-պետական ամբիցիաներն են, որոնք թքած ունեն մարդկանց և ամբողջական ժողովուրդների զգացմունքների վրա:
Վազգեն Ղազարյան