Սիրիական ճգնաժամը մտնում է փակուղի: «Ժնև-2» միջազգային համաժողովի առաջին փուլի ավարտից հետո միակ կոնկրետ բանը, որի շուրջ կողմերը կարողացան գալ համաձայնության դա այն էր, որ հաջորդ փուլը պետք է մեկնարկեր փետրվարին: Այսպես էլ եղավ: Փոտրվարի 10-ին պաշտոնապես մեկնարկել է բանակցությունների երկրոդ փուլը, սակայն առայժմ անարդյունք…

 

 

Երեկ ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկյացուցիչ Լախդար Բրահիմին հայտարարել է, որ ոչ մի կոնկերտ առաջընթաց դեռ չի գրանցվել, քանի որ ըստ վերջինիս այս օրերի ընթացքում հնարավոր չի եղել անգամ հաստատել բանակցությունների ընդհանուր օրակարգը: Սակայն միևույն ժամանակ, այս համատեքստում, կողմերը հույս են հայտնել, որ գործընթացը հնարավոր կլինի շարժել մեռած կետից, երբ Ժնև ժամանեն Ռուաստանի փոխարտգործնախարարի տեղակալ Գենադի Գատիլովը և նրա ամերիկացի գործընկեր Ուեդի Շերմանը: Սակայն աբսուրդայինն էլ հենց այն է, որ այս կիսախարխուլ բանակցություներին զուգահեռ Արևմուտքի երկրներից մի քանիսի համատեղ ջանքերով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ (ԱԽ) է ներկայացվել Սիրիային վերաբերող մի նոր բանաձև:

 

 

Սկսենք Սիրիայի կառավարության և ընդդիմության բանակցությունների օրակարգից: Բանն այն է, որ երկու կողմերն էլ փորձում են առանձնացնել որոշ կետեր Ժնևյան կոմյունիկեից, որն ընդունվել էր դեռ «Ժնև-1»-ի ժամանակ և առաջ տանել սեփական օրակարգը: Սիրիական կառավարությունը գտնում է, որ ներկա փուլում պետք է համատեղ լուծումներ գտնել ընդդեմ ահաբեկչության դեմ պայքարի, իսկ ընդդիմությունը կարևորում է օր առաջ նոր անցումային կառավարության ստեղծման հարցը: Ստեղծված իրավիճակի կապակցությամբ, Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը ասել է, որ կողմերը պետք է քննարկեն բոլոր կետերը միաժամանակ: Այլ կերպ ասած ռուս պաշտոնյան կոչ է անում գտնել փաթեթային լուծում, մի բան որին հաճախակի դիմում են միջազգային հարաբերություններում զգայուն խնդիրներ կարգավորելու համար: Դժվար չէ թերևս հասկանալ, որ նման պայմաններում, երբ կողմերի առաջնահերթություննրի շուրջ հնարավոր չէ ընդհանուր եզրեր գտնել, ինչ մեծ ջանքեր են անհրաժեշտ կիրառել, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ շոշաթելի արդյունք գրանցել: Հենց այսպիսի պայմաններում Արևմուտքը որոշում է կրկին ինքնագլուխ քայլեր ձեռնարկել:

 

 

Երեկ երեկոյան Ավստրալիայի, Լյուքսեմբուրգի և Հորդանանի պատվիրակները համատեղ բանաձև են ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որը բացառապես քննադատում է իշխանությունների գործունեությունը Սիրիայում և կոնկրետ պահանջներ սահմանում, որն իբր պետք է կատարվի 15 օրվա ընթացքում, իսկ ըստ ՄԱԿ-ի կանոնադրության ինչպես Ձեզ հայտնի է ԱԽ բոլոր որոշումները ենթակա են պարտադիր կատարման, այլապես կարող են և պետք է ձեռնարկվեն «համապատասխան միջոցներ»' կիրառելու բանաձևում առկա կետերը, միջոցներն ի դեպ կարող են լինել ամենատարբեր ձևերի: Ներկայացնենք մի քանի կետ բանաձևի նախնական տեքստից: Այնտեղ հիմնականում ասվում է, որ սիրիական կառավարությունը պետք է ապաշրջափակի քաղաքները, դադարեցնի անկանոն կրակահերթերն, ապառազմականացնի հիվանդանոցները, դպրոցներն ու այլ քաղաքացիական հաստատությունները, ինչպես նաև հնարավորություն ստեղծի մարդասիրական օգնություն տրամադրել դրա կարիքն ունեցողների համար:

 

 

Շատ չմանրամասնելով բանաձևը կետ առ կետ, առավել ևս երբ վերջնական փաստաթուղթ, որպես այդպիսին ամբողջությամբ հրապարակված չէ, նշենք միայն այն որ տվյալ բանաձևն, օրինակ անձամբ ինձ, թվում է միակողմանի, սակայն գտնում եմ, որ այս պարագայում ոչ մեկին մեղմ ասած հետաքրքիր չէ, ո´չ իմ կարծիքը, ո´չ էլ որևէ մեկ ուրիշ, բայց չկարևորել այն որ ռուսական կողմն արդեն հայտարարել է, որ չի սատարելու այդ բանաձևը, որն իր հերթին կարող է շահագրգիռ երրորդ կողմերի շրջանում առաջացնել մեկ այլ ճգնաժամ, կարծում եմ չարժե:

 

 

Այսպիով ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նման բանաձևը կարող է միայն վնասել Ժնևում մեկնարկած կառավարության և ընդդիումության միջև մեկնարկած քաղաքական երկխոսությանը: Բարձրաստիճան դիվանագետի խոսքերով այդ բանաձևը չի ընդունվի, իսկ այս կապակցությամբ բոլորիս հատնի է, որ Ռուսաստանը, լինելով Անվտանգության խորհրդի մշտական ներկայացուցիչ, կարող է օգտագործել իր վետոյի իրավունքը և կասեցնել այդ բանաձևը: Մինչդեռ ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժեռար Առոն և իր բրիտանացի գործընկեր Մարկ Լայել Գրանտը ոչ մի խոչընդոտ չեն տեսնում բանաձևի ընդունման և բանակցությունների շարունակման միջև: Ըստ ֆրանսիացի դիվանագետի այն շատ հավասարակշռված և պարզ տեքստ է և իրենք չեն տեսնում, թե սա ինչպես կարող է վտանգել բանակցային գործընթացը, իսկ Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի խոսքերով սա ուղղված է ընդլայնելու մարդասիրական օգնություն տրամադրելու հնարավորւթյունն այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ամենից շատն ունեն և հույս է հայտնել, որ բանաձևը շուտով կընդունվի:

 

 

Նախ եկեք առաջին հերթին խնդիրը դիտարկենք ավելի գլոբալ և լայն համատեստում: Ես կարծում եմ, որ Լիբիայի հարցում ստացած դասը Ռուսաստանն ու Չինաստանը դեռ երկար կհիշեն, որի ժամանակ Արևմուտքը պարզապես մոլորեցրեց այդ երկու երկրներին և համոզեց քվեարկել հօգուտ այն բանաձևի, որի միջոցով «R2P»-ի շղարշի տակ Արևմուտքը բառի բուն իմաստով ներխորժեց Լիբիա և տապալեց Քադդաֆիի ռեժիմը: Կարծու եմ վստահությունը վերականգնելու համար դեռ շատ երկար ժամանակ է պահանջվում, եթե իհարկե դա երբևէ լինի: Սա այնպես իմիջիայլոց, թե ինչու Ռուսաստանը և հավանաբար Չինաստանը չեն խրախուսի ոչ մի անորոշ և ընդհանրական դրույթներ ունեցող բանաձև, որը կարաջարկվի Արևմուտքի կողմից:

 

 

Այժմ խոսենք այս բանաձևի մասին և դրա անհրաժեշտության և սպառնալիքների մասին: Այնպիսի տպավորություն է, որ Արևմուքը ոչ թե փորձում է համատեղ միջազգային հանրության ջանքերով փորձել հաշտեցնել հակամարտող կողմերին, այլև անում է, այն ինչ նախապես ծրագրավորված է և թքած ունի զուգահեռ տարվող գործողություններ վրա: Նման փխրուն բանակցային մթնոլորտում քննադատել մի կողմին և փորձել զուգահեռ միջամտել հակամարտության ընթացքին կարող է ոչ միայն լրջորեն վնասել բանակցային գործընթացը, այլև ջուրը գցել այն ամբողջ արդյունքը, որը գրանցվել է դեռ «Ժնև-1»-ի ժամանակ, իսկ Ժնևյան կոմյունիկեն բավականին լավ հիմք է հակամարտությունը լուծելու համար: Հիմա այստեղ հարց է ծագում, արդյո՞ք Արևմուտքի նման քայլերի բուն նպատակը չի հանդիսանում գործընթացի խաղաղ կարգավորման վերջին շանսը վերացնելը, որի արդյունքում այլ ելք չի մնա քան իրականացնել Օբամայի' դեռ ամիսներ առաջ առաջարկած ռազմական լուծման տարբերակը, որովհետև տեսեք, եթե խաղաղ գործընթացքը արդյունք չի տալիս, ապա միջազգային իրավունքը որոշ դեպքերում թույլ է տալիս ուժ կիրառել որոշ խնդիրներ կարգավորելու համար:Հուսով եմ սա չէ Արևմուտքի մտքինը:Մինչդեռ փաստը մնում է փաստ, որ խնդիրը հերիք չէ առանց այս բանաձի էլ որոշ չափով փակուղային վիճակում էր, իսկ այժմ այն արդեն ընդհանրապես ստանում է քաոսային բնույթ:

 

 

 

Վազգեն Ղազարյան