Մյունխենում կայացած անվտանգության կոնֆերանսի ժամանակ հանդիպել են Քեթրին Էշթոնը և Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆին: Հանսիպման ժամանակ որոշում է կայացվել Թեհրանի միջուկային խնդրի հարցով «վենցյակի» և Իրանի միջև հաջորդ հանդիպումը կազմակերպել փետրվարի 18-ին՝ Վիենայում: Գալիք հանդիպմանը սպասվում է, որ կողմերը կշարունակեն քննարկել համաձայնությունների իրականացման մեխանիզմները, որոնք ձեռք են բերվել 2013թ.-ի նոյեմբերի 24-ին:

Ինչպես հիշում եք այն ժամանակ Իրանի եւ վեցնյակի (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Գերմանիա) միջև եղավ համաձայնություն ըստ որի Իրանը պարտավորվեց դադարեցնել 5 տոկոսից ավել ուրանի հարստացումը, պլուտոնիումի և ցենտրիֆուգերի արտադրությունը, ինչպես նաև թույլ տալ ԱԷՄԳ տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներ: Այլ կերպ ասած կնքվեց փոխզիջումային կամ «փոխըմբռնելի» համաձայնություն: Հիմա գալիք այս հանդիպմանը կամ էլ բանակցությունների երկրորդ փուլում շատ կարևոր է, որ կնքվի վեջնական համաձայնագիր, քանի որ դա ոչ միայն կկանխի տարածաշրջանային անկայունության հետագա խորացումը, այլև լրջորեն կնպաստի ներկայիս սիրիական հակամարտության կարգավորմանը:

Գրեթե բոլոր լուրջ փորձագետները համոզված են, որ Սիրիական հակամարտությունը չի կարող իր վերջնական լուծումը գտնել, եթե այս լուծմանը մաս չկազմի Իրանը: Դրա պատճառով է, որ ոչ ոք չէր հավատում, որ «Ժնև-2» միջազգային համաժողովը կարող է որևէ արդյունք տալ, եթե դրան չի մասնակցում իրանական կողմը: մենք դրանում արդեն իսկ համոզվեցինք, քանի որ ըստ ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի կողմերի միջև գրանցած առաջընթացը աննշան է: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ կողմերը դեռ պետք է այդ «աննշան առաջընթացը» քննարկեն իրենց ղեկավարների հետ, կարելի է ասել, որ այն գրոշի առժեք անգամ չունի:

Պետք է շատ հստակ պատկերացնել, որ Սիրիան Իրանի վերջին դաշնակիցն է տարածաշրջանում և կապող օղակը «Հեզբոլահի» հետ և այդ պատճառով Իրանը կաշվից էլ դուրս գալով կանի ամեն ինչ, որպեսզի Ասադի կառավարությունը չտապալվի' տրամադրեոլվ վերջինիս, թե´ զենք-զինամթերք, թե´ զորք (ընդհուպ մինչև իրանի հեղափոխական գվարդիայի զորամիավորումներ): Միևնույն ժամանակ, եթե արևմուտքը սա դիտարկում է, որպես ապակառուցողական նպաստ հակամարտության կարգավորմանը, պետք է այստեղ նշել, որ Իրանը կարող է նաև կառուցողական գտնվել և այլ կերպ ազդել տվյալ խնդրի վրա: Այս կապակցությամբ, կարծում եմ բոլորս էլ լավ հիշում ենք Սիրայի քիմիական զենքի ոչնչացման հետ կապված բանակցությունները: Իսկ ով չի հիշում կամ էլ չգիտի ասեմ, որ բանակցությունները նախաձեռնեց Ռուսատանը, բայց Սիրիային համոզեց Իրանը:

Ես հուսով եմ, որ Փետրվարի 18-ին կայանալիք հանդիպումը իրոք նոր և ավելի hուսադրող փուլ կազդարարի Իրանի և Արևմուտքի հարաբերություններում և վերջապես բարենպաստ պայմաններ կստեղծվեն Սիրայիում տիրող «քաղաքացիաահաբեկչական» պատերազմին վերջ տալու համար, այլապես տարածաշրջանային պատերազմը կլինի անխուսափելի: Ի վերջո երբ խոսում ենք տարածաշրջանային կայունության մասին, առաջին հերթին պետք է մտածել Հայաստանի մասին, քանի որ տվյալ անկայունության շարունակականությունը կարող է լրջորեն սպառնալ մեր անմիջական կայունության համար, մասնավորապես պատերազմի վերսկսման հեռանկարով:

 

 

Վազգեն Ղազարյան