Յանուկը կհեռանա: Սակայն արդյո՞ք սրա պաշտոնանկությունը այդքան կրիտիկական էր Ուկրաինայի համար որ հարյուր զոհ տային նման դատարկ բանի համար: Հետխորհրդային քանի յանուկ եկան ու գնացին բայց սայլը տեղից չշարժվեց: Սա էլ կգնա, սրանից հետո եկողը նույնպես կգնա: Կկուն բունը փոխում է կարծելով որ բունն է մեղավոր: Հարցը յանուկն ու մյուսները չեն, հարցը նույնիսկ կողմնորոշումը չի թե որ երկրի ճորտը դառնան' ռուսի՞ թե՞ եվրոպացու: Հարցը ճորտ չդառնալն է, իսկ դրա համար պիտի քաղաքակրթվել: Երևի թե այս բոլոր թոհ ու բոհն էլ հենց նշանակում է քաղաքակրթվել: Չգիտեմ: Իմ դուրը չի եկել մարդկանց կորուստը, երկրի մայրաքաղաքի այդ ավերակները, ինչպես նաև ատելությունը ազգակիցների նկատմամբ: Երկու կողմինն էլ: Իրար հայն ու թուրքը երևի այդքան չեն ատում որքան այդ երկրի արևելքի ու արևմուտքի քաղաքացիները երբ փորձում են մեկը մյուսի վրա իր իշխանությունը հաստատել: Լավ չի որ ազագակիցները իրար չեն սիրում ու իրար անուն ու պիտակ կպցնելով ատելություն են հրահրում իրար նկատմամբ:

 


Հիմա կասեք մեր դարդ ու ցավը թողած ընկել եմ բամբակի արտերը: Չէ, չէի ուզենա որ մեր ու մեր ազգակից մեր մի հատվածի միջև այսպիսի բախումներ լինեին:Եղբայրասպան պատերազմը երկրի ներսում շատ ահավոր բան է:

 


Նկատած կլինեք որ մեր երկրում իշխանափոխությոն գաղափարի կողմնակից եմ: Սակայն երբեք կոչ չեմ արել նրանց տանել զուգարանում ծեծելով սատկացնել: Ամենաշատը ցանկացել եմ նրանց տեսնել Կոշի համապատասխան հաստատությունում մշտական բնակչի կարգավիճակով, ցմահ, հեռուստացույցով, գրականությամբ, Ժյուլ Վեռնի վեպերը կողներին դրած որ երբ ուզենան մի քանի տող հավեսի համար կարդան:

 

 

 

 

Համլետ Աբրահամյան