Այս ստատուսը գրել եմ անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին:

Ուկրաինացի տաքգլուխները հետո են գլխներին խփելու ու ողբալու երբ լեհական պաները եվրոդատարանով կսկսեն ետ վերադարձնել իրնց նախկին կալվածքներն ու անշարժ գույքը որ ունեին Արևմտյան Ուկրաինայում: Իսկ Արևևելյան Ուկրաինայում ինչ կկատարվի դեռ հայտնի չէ: Հայտնի չէ նաև կրիտիկական իրավիճակում ինչ տեղի կունենա Ղրիմի հետ: ՌԴ-ն Սևաստոպոլը հաստատ չի հանձնի ոչ մեկին: Կգնա միջուկային պատերազմի ու չի թողնի Սևաստոպոլը: ՌԴ-ին Սև ծովից դուրս մղել ցանկացող Եվրոպան ու Թուրքիան կենաց ու մահու կռիվ կսանձազերծեն եթե շարունակեն այս խառնակչությունները:

Այսօր ահա վերջնականապես' ուժային անարդարացի ու կոպիտ մեթոդներով ստիպեցին ուկրաինացի ժողովրդին հաշվի նստելու իրականության հետ: Ռուսը դեռ պատրաստ չէ Ուկրաինային ազատություն շնորհելուն: Դա կխախտի աշխարհում այսօր գոյություն ունեցող ուժային բալանսը ի վնաս ՌԴ-ի և ՌԴ-ն դեռևս այնքան հզոր է որ կստիպի Ուկրաինային խելոք նստել և վտանգավոր դեմարշներ չկատարել:
Սա մերկ իրականությունն է որի հետ հաշվի չնստելը կլինի անխելքություն և իր հետ կբերի բազում դժբախտություններ հասարակ ժողովրդի գլխին:
Մետրոպոլը դեռ հզոր է ու ստիպում է գաղութին մնալ ենթակա վիճակում:
Կուժ քեզ ասում եմ կուլա դու հասկացի:

 

Համլետ Աբրահամյան