Խմելու և ոռոգման ջրի համաշխարհային պահանջարկների միայն 2/3 մասն է կարողանում բավարարել բնությունը: Գնալով առավել ծանրանալու է այս հիմնահարցը: Իսկ մեր երկրի անգութ ու անգլուխ կառավարիչները մի քանի տոննա ձուկ վաճառելու համար ագահությունից կուրացած հրեշավոր կերպով վատնում են մեր ևնդերքում հազարավոր տարիների ընթացքում կուտակված քաղցրահամ ջրային պաշարները: Իջեցնելով ստորերկրյա քաղցրահամ ջրային հորիզոնի մակարգակը նրանք անապատացման վտանգի տակ են դնում ողջ Հայաստանը: Ջրային բնական հավասարակշռության խախտումները շատ վտանգավոր հարված են երկրին ու նրա բերրի հողատարածքներին : Այդ ավերը անվերադառնալի է լինելու: Հողը որ անապատացվեց խախտվում է նաև ջրային բալանսը: Ստորերկրյա ջրերը և վերգետնյա բուսկան աշխարըհ խիստ կապակցված են իրար հետ և մեկի քայքայում փոխադարձաբար բերում է մյուսի քայքայմանը:
Անհապաղ պետք է դադարեցվեն բոլոր ձկնաբուծարանների արտադրությունը և փակվեն բոլոր հորերը: Երկիրը անապատացումից փրկելու միակ ճանապարհը սա է լինելու:
Համլետ Աբրահամյան