Ֆիզիկոսները ավելի խորը իսկ սովորական մարդիկ իրենց կենսափորձից գիտեն որ նույնիսկ ամենափոքր իրը տեղից շարժելու համար պետք է ուժ կիրառել: Այդ ուժի մեծությունը որոշելու եղանակը հայտնմագործել է Իսահակ Նյուտոնը երբ խնձորի ծառից պատահաբար մի խնձոր պոկվեց ու ընկավ Նյուտոնի չափից ավելի խելք ունենալու պատճառով բավականին ճաղատացած հանճարեղ գլխին:
Մի քիչ հանրամատչելի ձևով այդ օրենքը կարելի է ձևակերպել այսպես' «Ամեն ինչ տեղից շարժելու համար անհրաժեշտ է ուժ կիրառել»:
Հիմա մեր երկրի դժվարությունների հաղթահարման սայլը եկել դեմ է առել իշխանափոխության բարդոցին ու մեխված կանգնել մնացել է կանգնած: Առաջ չի գնում: Ուժ է անհրեաժեշտ այն տեղից շարժելու ու առաջ տանելու համար: Սա ես ասում եմ ելնելով հենց Նյուտոնի օրենքից այլ ոչ թե սեփական գլխիս բստրած բան եմ ասում:
Այդ անհրաժեշտ ուժը կազմված է մի քանի բաղադրիչներից: Դրանք են'
1. Ունակ մարդիկ:
2. Գաղափարներ:
3. Դրամ:
Ահա հենց այս երեք բաղադրիչների բավարար քանակի մի հանրագումար ստեղծվի սայլը տեղից կշարժվի:
Համլետ Աբրահամյան