Թող գրողի ծոցը կորչի «լատինատառ հայերեն» կոչվող անհեթեթությունը։ 21-րդ դարում եթե հայը չի կարողանում կամ չի ուզում իր համակարգչում հայագիր ծրագիր տեղադրել, նրա ոչ մի պատճառաբանություն ինձ չի հետաքրքրում։


Օտարի տառերով «հայերեն» շիլաշփոթ գրություններ անելը, մեղմ ասած կամ կոպիտ ասած, նույնն է թե շարունակ օգտվես օտարի ափսեից։ Ինքնասիրություն ու հատկապես ազգային արժանապատվություն ունեցեք, հարգելիներս։ Այսուհետ ես ոչ հայատառ ոչ մի գրություն չեմ կարդալու։ Անգամ եթե այն գրողն իմ հարազատն է...

 

 

 

Վարդգես Օվյան