Հետպատերազմյա 20 տարիները մեզանում սխալմամբ համարում են կորսված, անտեղի վատնած տարիներ։ Ո՛չ, սխալվո՛ւմ եք, պարոնայք։ Այդ 20 տարում ոչ մի օր, ոչ մի ժամ, ոչ մի վայրկյան անտեղի չի կորսվել։ Այդ 20 տարում ազգի տականքը առանց րոպե կամ վայրկյան կորցնելու, քար առ քար լրիվ քանդել, մինչև վերջին թելը հիմնավորապես թալանել-սեփականել-ամայացրել է Հայոց երկիրը։
Կարծես սոված մորեխի ամպ է անցել Հայոց երբեմնի ծաղկուն այգեստանի վրայով...