Յանուկովիչի գրասենյակում ամբողջ գիշեր Ուկրաինայի նախագահն ու ընդդիմության առաջնորդները մոտ 9 ժամ ճգնաժամից դուրս գալու ուղիներ էին փնտրում, հանդիպմանը մասնակցել են նաև եվրոպական նախարարները․ մանրամասների մասին դեռ չի հաղորդվում
Հանդիպումը կշարունակվի նաև այսօր, իսկ մինչև այդ Reuters-ը ԵՄ պատվիրակությունում աղբյուրին հղումով գրում է, որ բանակցությունները «դժվար են ընթանում»․․․
Գիշերը Գերագույն ռադան հակաահաբեկչական գործողությունների դադարեցման և ուժայիններին Կիևից դուրս բերելու մասին բանաձև էր ընդունել:
PanARMENIAN.Net