Սիրելի՛ վարորդներ

Փետրվարի 9-ից Երևանի դպրոցամերձ հատվածներում տեղադրված բոլոր 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ ճանապարհային նշանները գործելու են միայն աշխատանքային օրերին՝ ժամը 08:00-ից մինչև 18:00-ն, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամը 18:00-ից մինչև հաջորդ օրը ժամը 08:00-ն գործելու է բնակավայրի համար սահմանված 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն:

Նույն ժամային ռեժիմով են գործելու նաև տվյալ ճանապարհահատվածներում տեղադրված արագաչափ սարքերը:

Ճանապարհային նշանների հետ միասին կտեղադրվեն ցուցանակներ:

 

 

PanARMENIAN.Net