Քաղաքացիական պայմանագրի կառավարման խորհրդի անդամներ Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը մարտի 2-ի լուսաբացը կդիմավորեն Մյասնիկյանի արձանի մոտ:
Ինչպես ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը, որոշել են մարտի 1-ի լույս 2-ի գիշերը լինել այնտեղ, որտեղ եղել են 2008-ին:
«Այսպիսով հարգանքի տուրք կմատուցենք Մարտի 1-ի տասը զոհերի հիշատակին, կհաստատենք մեր հաստատակամությունը' մարտիմեկյան սպանությունները բացահայտելու հարցում, մեր նվիրվածությունը' Մարտի 1-ի Քաղաքացիական արժեքներին, ձգտումներին և պայքարին»,- գրել է Փաշինյանը:
PanARMENIAN.Net