ՀՀԿ-ական «ազգընտիր» Վ.Բաղդասարյանը չի հասկանում (ՀԱ), թե ինչու են պարտադիր կուտակայինի թիրախ ընտրվել մինչև 40 տարեկան անձինք: Իսկ ես զարմանում եմ նրա չհասկանալու վրա՝ որովհետև 40-ն անց տարիքի անձանց ներառելու դեպքում նրանց պետք է փոխհատուցվեր արդեն 23 տարի անց, իսկ այդ ժամանակ դեռ պետք էր այդ փողը գտնել: Եվ մեկ էլ մինչև 40 տարեկան անձինք այսօր հաստատ շատ ավելի են վաստակում, քան 40-ն անց մարդիկ (հիշենք մինչև 35 տարեկան անձանց աշխատանքի ընդունելու սահմանափակումը և մեկ էլ ՏՏ ոլորտում, որն ամենահարուստն է թափանցիկ հաշվապահությունում, 40-ն անց անձինք դեռ այդքան էլ շատ չեն):
Վախթանգ Սիրադեղյան