«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը գրել է.

«Սիրելի Հայրենակիցներ։ Իմ անունից տարածվում են կեղծ հայտարարություններ,ինչը միարժեք դատապարտելի է։ Երբ կորոշեմ վերադառնալ ակտիվ քաղաքականություն կտեղեկացնեմ ինքս իմ էջում կամ կիրազեկեմ մամլո ասուլիսով։

Թերևս սպասելի էր նաև տարիներ, որ լռությունից հետո մի հարցազրույցը կարող էր նման ալեկոծում առաջացնել։ Կրկնում եմ՝ ես դուրս եմ ակտիվ քաղաքականությունից և իմ դիրքորոշումներն եմ ներկայացրել որպես պետական գործի»:

Նշենք, որ այսօր հայտարարություն էր տարածվել, որ Արթուր Բաղդասարյանը  Արթուր Բաղդասարյանը միանում է վարչապետի հրաժարականը պահանջող կուսակցություններին, որի համար հանդիպել է Արթուր Վանեցյանին:

Իր հերթին Հայրենիք կուսակցությունը հերքել է տեղեկությունը՝ նշելով, որ հանդիպում՝ Վանեցյանի եւ Բաղդասարյանի միջեւ, տեղի չի ունեցել: