Հիրավի դեռ արդիական խոսքեր են,որոնք վկայում են այն մասին, որ մարդու և հայ մարդու կապը շարունակվում է խզված մնալ ((
Հաճախ է եղել, որ լսել եմ հայ մարդու բերանից. «Ձեր էդ եղեռնը…», «էդ Հայաստանը…», «Դուք…», և միշտ՝ «Ձեր էդ»։
Կամ նույնիսկ առանց «էդ»-ի՝ «Հայաստանը», որպես թե Հայաստանն իր մեջ չէ, և ինքը Հայաստանում չէ – Հայաստանը հեռո՜ւ-հեռավոր մարդ մի տեղ է, բոլոր դեպքերում՝ իրենից դուրս և վերաբերում է թերևս միայն քեզ՝ հայ իշխանավորիդ, հայ հոգևորականիդ, հայ մտավորականիդ։ «Ձեր էդ եղեռնով գլուխ տարաք»։ «Ձեր էդ Հայաստանն էլ մի բան չի»։ «Մեր էս հայերն էլ…»: Ահա մի քիչ մոտեցրեց իրեն՝ «մեր էս», բայց դարձյալ ինքը չէ – ինքը ողբերգական, զավեշտական, խելակորույս այս երևույթի կողքին կանգնած մեկն է։
Հրանտ Մաթևոսյան
Անահիռ Գրիգորյան