Հացադուլ անելիս ռեյտինգս բարձրանում է,
Հացադուլ անելիս ռեյտինգս ոչ մի օգուտ չի տալիս... Չգիտեմ, ինչո՞ւ է այդպես:
Ազգը հացադուլով է տառապում: Ով չի ալարում հացադուլ է անում: Ինչ-որ նորաձև է դարձել, ինչը միշտ անարդյունք է եղել, հատկապես Հայաստանում: Դա արդյունքի հասնելու լավագույն տարբերակը չէ հարգելի հայրենակիցներ: Ասեմ ավելին' դա ոչ մի արդյունք չի տալիս: Արդյունքում ձեր առողջությունն է քայքայվում: Իսկ մեզ այսօր պետք են առողջ քաղաքական գործիչներ: Հասկանալի է, որ կամային բարձր հատկանիշներով օժտված են «ԻՐԱԿԱՆ» հացադուլ հայտարարող մարդիկ, բայց եկեք հաշվի առնենք նաև այն հանգամանքը կամ փաստը, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ամեն ինչի վրա թքած ունեն այն մարդիկ, ովքեր ամեն գնով պետք է հասնեն իրենց ուզածին: