Այն, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը/ ԿԸՀ/ շատ անգամ պատշաճ որոշումներ չի ընդունել քննարկման առարկա չէ, քանզի բոլորս լավ տեղյակ ենք, որ շատ անգամ նրանց որոշումները իշխող կուսակցության տեսակետն են ներկայացնում: Սակայն դրան զուգահեռ պետք է ասենք, որ հանդիպում են հայցադիմումներ, որոնք միայն ծիծաղ են առաջացնում, նամանավանդ, երբ դրա հասցեատերը ՀՀ նախագահի թեկնածուներից մեկն է: Հարգելի ընթերցող'եկեք փորձենք միասին հասկանալ ստորև բերված պահանջը որ հարթության մեջ է գտնվում տրամաբանական, թե մանկական 'կապրիզների': Եվ այսպես'- Կենտրոնական ընտրական հանձնաժողովն քննության առավ ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի դիմումը, որում նախագահի թեկնածուն պահանջում էր մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկն անվավեր ճանաչել ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումը: ԿԸՀ-ն որոշեց մերժել դիմումը՝ պատճառաբանելով, որ այն անհիմն է, քանի որ Ընտրական օրենսգրքում բացակայում է այն հիմքը, որով Անդրիաս Ղուկասյանը պահանջում է անվավեր ճանաչել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: "Գտնում եմ, որ հանրության ազատ ընտրության բարձրագույն իրավունքն այս քաղաքական իրադրության մեջ կարող է իրացվել միայն իշխող կուսակցության թեկնածուի մասնակցությունը ընտրություններում բացառելու դեպքում",- նշված էր Անդրեաս Ղուկասյանի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուն խոստացել էր հացադուլ անել, եթե ԿԸՀ-ն մերժեր իր դիմումը: Այստեղ հարց է ծագում, ինչ է հետապնդում Անդրիաս Ղուկասյանը այս քայլով: Կա պատասխանի մի քանի տարբերակ, որից ամենահավանականը հետևյալն է' -երբ մարդ արժեքավոր բան չունի ասելու նա գնում է ոչ օրդինար քայլերի: Եթե այդ նույն քայլը աներ Պարույր Հայրիկյանը, կամ Ռաֆֆի Հովհաննիսյանը դա դեռ հասկանալի կլիներ, քանզի այս մարդիկ ունեն անցած քաղաքական ճանապարհ, բայց, երբ դա անում է վերոհիշյալ թեկնածուն….:
Ավարտելով կցանկանայի նկատել'այն, որ իշխանությունները վաղուց սպառել են իրենց դա ակնհայտ է, բայց դա չի նշանակում, որ պատահական մարդիկ պետք է կերտեն ընդդիմադիր դաշտ նամանավանդ, երբ դա արվում է շատ ծիծաղելի մեթոդներով և դա նույնիսկ 'փիառ' անվանել :