Ցանկացած ընկերություն, որը գումար է աշխատում կոնկրետ բնակավայրում, պարտավոր է իր աշխատած փողի մի մասն ուղղել բարեգործությանը, կամ սոցիալական այլ ծրագրերի իրականացմանը: Մեզանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարզերում աշխատող ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ընկերությունները նախ Երևանի համեմատ ավելի ցածր են վարձատրում իրենց մարզային աշխատակիցներին և, ոչ ավելի սարսափելի է, գրեթե չեն իրականացնում սոցիալական ծրագրեր, ավելի ճիշտ մարզերում փող են աշխատում և բերում Երևանում միլիոնների հասնող ծրագրեր են իրականացնում: Սա աբսուրդ է և պետք է կենտրոնանալ մարզերի վրա: Օրինակ, Գյումրիում գործում են մի քանի տասնյակ բանկերի մասնաճյուղեր, երեք բջջային օպերատոներն էլ ներկայացված են և ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ են աշխատում քաղաքից, բայց սովորականի նման, բացառությամբ հատուկենտ դեպքերի, այստեղից միայն փող են տանում և չեն ուզում քաղաքի համար մեկ դրամ նույնիսկ ծախսել: Հարգելի ընկերություններ, մի քիչ խիղճ ունեցեք:

 

Զոհրաբ Եգանյան ֆեյսբուք