Ասում եմ վերջին, քանի որ այդ վերջի սկիզբը դու դրեցիր(գուցե շատ լավ մտածված): Չնայած ասում են, որ վեջը մի նոր ու ավելի լավ բանի սկիզբ է. միայն ոչ ինձ համար' հատկապես այս դեպքում: Իմացիր, որ ես տվել եմ քեզ ինչ-որ կար և ծնվել էր այս գուցե շատ կարճ ժամանակահատվածում: Եթե քիչ էր, ապա ներողամիտ եղիր' այդքանը կարողացա և այդքանն ինձ թույլ տվեցիր: Եթե շատ էր, ապա նորից ներիր ինձ, քանի որ չէի կարող այդքան շատը պահել իմ մեջ: Եթե քեզ վշտացրել, անհարմար դրության մեջ եմ դրել կամ նյարդայնացրել' նորից ու կրկին ներիր....

 


Մի հանրահայտ խոսք կա. , իսկ ես էլ կավելացնեմ. :
Սակայն իմացիր, որ այսպես դժվար է իմ համար: Դժվար է դիմանալ արհամարհանքիդ և լուռ մոռացությանդ:
Իմացած եղիր, որ մինչև հիմա ես ինչ անում եմ, անում եմ նրա համար, որ դու չնեղվես, չտխրես և քեզ լավ զգաս:

 

 

Վերջ...քո հոգու գոռոցներին և նույն բառերի կրկնություններին, մտածումներիդ, որ հանկարծ կեղծավորություն չանես:
Հասկացա, որ քո համար ես հերթական մի քամի էի, որ եկավ ու անցավ և կարողացավ շարժել միայն կոպերդ, այն էլ նրա համար, որ փակեցիր աչքերդ, որ չտեսնես, քանի որ երազներում քեզ համար ավելի լավ է:
Ավաղ ես քեզ պետք չեմ, անգամ խանգարում եմ...

Համբուրում եմ գրեթե միշտ թաց քո աչքերը....