Ինձ կորցնելու ճանապարհին քեզ եմ գտնում,
Ու սխալներս միշտ թվում են այնքա՜ն անսխալ
Քո ժպիտի քողի ներքո…
Քեզ տեսնելու երազանքը լույս է սփռում ամենուրե՜ք
Ու գիշերվա վարագույրը այն պատռում է ուրախ ճիչով…
Այն ստիպում է, որ արևը… Որ արևը չհապաղի
Ինչ-որ մեկի սառած գրկում…
Այն ստիպում է, որ ծառերը… Որ ծառերը
Էլ տերևներ չկորցնեն ձմռան ձեռքում…
Քո հայացքի հզոր ուժով
Իմ սիրտը նոր զարկ է ստանում,
Քո բուրմունքը երբ զգում եմ,
Արտաշնչե՜լ չեմ ցանկանում…
Ահա այսպես եմ ինձ կորցնում
Քո մեջ, քեզնով, քո պատճառով,
Ահա այստեղ խելառանում
Ու նետվում եմ այն անդունդը,
Որ բաղկացած է լոկ քեզնից:
Ու ինձ այնտեղ բռնող չկա,
Ու ինձ այնտեղ էլ հավաքող,
Աթափեցնող, տեղը դնող ոչ ոք չկա…
Այնտեղ կաս դու, և ուրեմն ես գալի՜ս եմ,
Այնտեղ կա քո բույրը գինու,
Եվ ուրեմն շնչելն այնտեղ հաճելի է…
Ու էլի եմ խելառանում,
Հիմարաբար քեզ ցանկանում,
Ինձ կորցնելու ճանապարհին
Միշտ, պատահմամբ ու հենց այսպես
Քեզ եմ գտնում…

 

 


Եթերային աղջկա մտքերը

08/01/14թ.